News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը


Պատասխանը մեզնից ես ստանալու, Իլհամ,  յուրաքանչյուր ասածիդ համար պատասխանը ստանալու ես համարժեք։ Այս մասին այսօր` մայիսի 29-ին,  Սուրբ Աննա եկեղեցու բակում  հայտարարել է Բագրատ Սրբազանը։

«Այսօր ես խոսք-ուղերձ եմ հղել Իլհամ Ալիևին։ Մենք գիտենք, որ դուք Հայաստանում ոչ մեկի հետ խոսելու խնդիր չունեք, վերջացել ա դա։ Ձեր խոսելը մեզ հետ է, ուրեմն յուրաքանչյուր ասածիդ համար պատասխանը ստանալու ես համարժեք։ Հեյդարի որդի Իլհամ, Հայաստանում կա ձևավորված շարժում, կան մարդիկ որոնք ինքնություն ունեն, հայրենիք ունեն, և այդ մարդիկ էլ ձեզ ասելու են այն, ինչ որ հասնում է ասելու։

Հեյդարի որդի Իլհամ, գիտեմ, որ քո ներկայացուցիչ դեսպանները ՀՀ-ում են, բայց նրանք Հայաստանի և հայ ժողովրդի հետ կապ չունեն։ Պատասխանը մեզնից ես ստանալու»,-ասել է նա։ Բագրատ Սրբազանը նշում է, որ Ալիեւը միջամտում է ՀՀ ներքին գործերին, սակայն ոչ մի արձագանք չի ստանում, սա ինքնիշխանության խախտում է,որի մասին այդքան խոսում են իշխանությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ