News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է այսպես կոչված Օֆշորների մասին օրենքի նկատմամբ նախագահի վետոն: Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով մինչև 2028 թվականի հունվարի 1-ը արտոնություններ են տրվում և հարկերից ազատվում օֆշորներից տարհանված կապիտալն և ակտիվները, հայտնել է NewsGeorgia-ն։ Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի Հարկային օրենսգրքում փոփոխությունների օրինագիծն «անընդունելի» է անվանել։

Նա շեշտել է, որ միջազգային ներդրումային տարածքում դա կվնասի Վրաստանի հեղինակությանը և կստեղծի փողերի լվացմանն առնչվող օրենքներից խույս տալու վտանգ։ Իշխող կուսակցությունը չի ընդունել երկրի նախագահի դիտողությունը։

Խորհրդարանի նախագահ Պապուաշվիլին անհեթեթություն է անվանել այն պնդումը, թե դրա շնորհիվ պատժամիջոցների ենթարկված ակտիվները կարող են հասնել Վրաստան։ Նա ընդգծել է, որ փոփոխություններն ընդունվել են ի շահ Վրաստանի ժողովրդի և հանուն երկրի բարգավաճման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ