News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը մինչև հունիսի 9-ին անցկացվելիք Եվրախորհրդարանի ընտրությունները հետաձգում է Չինաստանում արտադրվող էլեկտրամոբիլների մաքսատուրքերին առնչվող որոշումը։

Ըստ Reuters-ի՝ մաքսատուրքերը, որոնք պետք է հայտարարվեին մինչև հունիսի 5-ը, իսկական ցնցում կլինի չինացի էլեկտրական մեքենաներ արտադրողների համար, քանի որ դրանից բխող միլիարդավոր դոլարների նոր ծախսեր կպահանջի:

Գերմանական Spiegel հանդեսը, որն առաջինն է հայտնել այդ լուրը գրում է, որ որոշման հետաձգումը նպատակը նախընտրական քարոզարշավի ժամանակ այս հարցը առաջացումը բացառելն է։ Եվրախորհրդարանի ընտրությունները տեղի կունենան հունիսի 6-9-ը։

Աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ նոր վերջնաժամկետ է նշանակվել հունիսի 10-ը՝ ընտրությունների արդյունքների հրապարակման հաջորդ օրը, թեև նրանք ենթարում էին, որ փոփոխությունը պայմանավորված է վերջին պահին փաստաթղթին առնչվող տեխնիկական խնդրի հետ:

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հայտնել է, որ ամսաթիվը դեռ հաստատված չէ: 2023-ի հոկտեմբերի 4-ին պաշտոնապես մեկնարկած հետաքննությունը կարող է տևել շուրջ 13 ամիս։ Եվրահանձնաժողովը կարող է հետաքննության մեկնարկից ինը ամիս անց սուբսիդիաների դեմ ժամանակավոր տուրքեր սահմանել։

Եվրահանձնաժողովը էլեկտրական մեքենաների երեք չինացի արտադրողների նախազգուշացրել է, որ նրանք հակասուբսիդավորման հետաքննությանը բավարար տեղեկություն չեն տրամադրել:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ