News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Վրաստանում Իսրայելի դեսպան Հադաս Մեյցադը Interpressnews-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե իր համար անակնկալ էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և յոթ այլ պաշտոնյաների հուղարկավորությանը Վրաստանի վարչապետին և արտգործնախարարին տեսնելը:Նա նշել է, թե Իրանբի նախագահ Էբրահիմ Ռաիսին և Հոսեյն Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը մարդիկ էին, որոնց ձեռքերը թաթախված էին իսրայելցիների, հրեաների, արևմտյան և  մերձավորարևելյան երկրների մարդկանց արյամբ:

«Այս երկու մարդիկ՝ նախագահը և արտգործնախարարը, հենց նրանք էին, որոնք ձևավորել, մշակել և իրականացրել են Մերձավոր Արևելքում դաժան ահաբեկչական կազմակերպության ստեղծման, սարքավորումների նյութականացման և ուսուցման քաղաքականությունը: Որպես ՀԱՄԱՍ-ի հովանավորներ՝ նրանք անմիջականորեն պատասխանատու են հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի իրականացրած ցեղասպանության համար, քանի որ եթե հենց նրանք են զենք մատակարարում ՀԱՄԱՍ-ին և վարժեցնում դրանց կիրառումը, ուրեմն դրա մի մասն են»,- ասել է Իսրայելի դեսպանը։

Նա հավելել է, որ այսպես կոչված «յուրայինները» Թեհրանում Ռաիսիին անվանել են «Թեհրանցի դահիճ»։

«Սա այն մարդն է, որի մասին խոսում ենք: Իհարկե, չենք կարող անտեսել վրացական հողի վրա ահաբեկչություններ իրականացնելու Իրանի նախկին փորձերը։ Մենք տեսանք՝ ովքեր են ներկա, տեսանք ՀԱՄԱՍ-ի ու «Հըզբոլլահ»-ի առաջնորդներին։ Ինձ համար անակնկալ էր այս միջոցառմանը տեսնել Վրաստանի վարչապետին և արտաքին գործերի նախարարին։ Զարմանալի էր»,-նշել է Վրաստանում Իսրայելի դիվանագիտության ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ