News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով հունիսի 3-6-ը մեծ կազմով մեկնում է Լյուբլյանա (Սլովենիայի Հանրապետություն):

Ալեն Սիմոնյանի հետ կհգործուղվեն նաեւ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի անդամ, Ազգային ժողովի պատգամավորԼենա Նազարյանը, Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը, Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ Զինա Չալիկյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Մերի Վարդանյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Արման Մկրտչյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության անձնագրային սպասարկման բաժնի առաջատար մասնագետ Էրիկ Մելքոնյանը, Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ – օպերատոր Դավիթ Հակոբյանը, Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր Հրայր Քալաշյանը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ