News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Մայիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այդ օրը տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի բնակիչ 46-ամյա Գոռ Վարդանյանը թաքնվում է նշված տանը։

Ոստիկանները մոտ 5 ժամ բանակցություններ են վարում Գ. Վարդանյանի հետ, որպեսզի նա ենթարկվի ոստիկանության ծառայողների օրինական պահանջին, դուրս գա տան նկուղից և իրենց հետ մեկնի ոստիկանության Արմավիրի բաժին։ 5 ժամ բանակցություններ վարելու ընթացքում Գ. Վարդանյանը մի քանի կրակոց է արձակում, ի վերջո, առավոտյան 09:00-ի սահմաններում ոստիկաններին հաջողվում է վնասազերծել նրան և տեղափոխել ոստիկանության Արմավիրի բաժին։

Արդեն տեղում նրա մոտ հայտնաբերվում է ինքնաշեն եղանակով պատրաստված երկփողանի ինքնաձիգի փամփուշտ կրակելու համար նախատեսված՝ հրազենի նմանվող առարկա, որի 2 փողերի մեջ փորձաքրեագետը հայտնաբերում է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ։ Իսկ զինվորական վերնազգեստի գրպանում հայտնաբերվում են 11 հատ ինքնաձիգի փամփուշտ, գաղտնի փականով դանակ, սև գույնի կպչուն ժապավեն և այլ իրեր։

Ոստիկանության Արմավիրի բաժնում Գ. Վարդանյանը հայտնում է, որ այդ ամենն իրենն են, ինքնաշեն հրազենի նմանվող առարկան և երկաթե գլանակը ինքն է պատրաստել՝ ինքնաձիգի և գազային ատրճանակի փամփուշտներ կրակելու համար։ Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ