News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է լրացում կատարել «Էներգետիկայի մասին» 2001 թ. մարտի 7-ի ՀՕ-148 օրենքում: Ըստ նախագծի հիմնավորման, մի շարք խնդիրներ են առաջանում, երբ էլէներգիայի և գազի մատակարարները պետք է կնքեն պայմանագիր նոր սպառողների հետ, մինչդեռ հները որոշակի ֆինանսական պարտավորություններ ունեն: Նոր սպառողի հետ էլեկտրական էներգիայի կամ բնական գազի մատակարարման պայմանագիրը կնքվում է այն ժամանակ, երբ տեղի է ունենում սեփականության կամ օգտագործման և տիրապետման իրավունքի փոխանցում, իսկ անշարժ գույքի դեպքում այդ փոխանցումը ենթակա է գրանցման Կադաստրի կոմիտեի կողմից։

Այս պարագայում առաջարկվում է, որպես պետական գրանցման նախապայման, սահմանել տվյալ անշարժ գույքի սպառման համակարգով սպառված էլեկտրական էներգիայի կամ բնական գազի դիմաց վճարային պարտավորություններ (այդ թվում նաև՝ տույժ, տուգանք) չունենալու վերաբերյալ տեղեկանքի ներկայացումը։ Տեղեկանքը տրամադրվում է մատակարարի կողմից, որն ուժի մեջ է 5 աշխատանքային օր: Անշարժ գույքի գրանցման համար պարտքի բացակայության տեղեկանքի ներկայացման համար բացառություն են սահմանվում այն դեպքերը, երբ օտարումը կատարվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից: Այսպիսով՝ նոր բաժանորդի հետ էլեկտրական էներգիայի կամ բնական գազի մատակարարման պայմանագիրը կնքվում է նախորդ սպառողի կողմից սպառված էլեկտրական էներգիայի կամ բնական գազի դիմաց վճարային պարտավորությունները (այդ թվում նաև՝ տույժ, տուգանք) ամբողջությամբ կատարված լինելու դեպքում։

Նախագծով առաջարկվող փոփոխության կատարման պարագայում անշարժ գույքի ձեռք բերման գործընթացում վաճառողը նախապես ձեռնամուխ կլինի իր սպառած էլէներգիայի կամ բնական գազի դիմաց պատշաճ վճարումները կատարելուն՝ հաշվի առնելով այն, որ չկատարումը հետագայում կխոչընդոտի պետական գրանցմանը: Իր հերթին գնորդը նախապես կձեռնարկի միջոցներ՝ պարզելու նշված անշարժ գույքի վերաբերյալ առկա պարտավորությունները, որի արդյունքում կխուսափի հետագա խնդիրներից: Օրենսդրական փոփոխությունը ենթադրում է որոշ բացառություններ»՞:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն շարունակում է էժանանալ. Էժանացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 21-ին, կազմել է…
Մաշտոցի անվան համալսարանում կազմակերպվեց Աշխատանքի շուկա 2024-ը
Միջոցառումը հիանալի հնարավորություն է հավակնոտ ծրագրերի ներկայացմամբ մասնագիտական պրակտիկա կազմակերպելու համար...
ՊԵԿ-ը հունվար-ապրիլին բացահայտել է 65.7 մլրդ դրամի ստվերային շրջանառություն. բյուջե է վերականգնվել  մոտ 18.6 մլրդ դրամ
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, վերլուծական գործիքների և կարողությունների շարունակական զարգացման արդյունքում...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է...
ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել երեխա ունեցող և հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների աջակցության ծրագրի մասին
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն...
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Ամենաշատ