News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2023 թվականի վերջին հայտնի դարձավ, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել։ Հենց այս նպատակով է համայնքի ղեկավարը, որ մոռացել է համայնքի ղեկավարի իր պարտականությունների մասին, գործընկերների օգնությամբ ձեռք բերել համայնքային հողատարածք եւ, չսպասելով թույլտվություններին, հողային եւ բետոնացման աշխատանքներ կատարել: Այս ամենը չի վրիպել նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տեսադաշտից։

Հրապարակման մեջ առկա շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը շինարարական թույլտվություններ է տվել իր հետ փոխկապակցված անձի՝ իր ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի մորը պատկանող «Նարե Պլյուս» ՍՊ ընկերությանը։ Միաժամանակ, հրապարակման մեջ հիշատակվում է, որ «Նարե Պլյուս» ՍՊ ընկերությանը նշված շինարարական թույլտվությունները տրամադրվել են շինարարությունը սկսելուց հետո միայն, իսկ համայնքի ղեկավարի համապատասխան որոշումները չեն հրապարակվել համայնքապետարանի կայքէջում։

Ըստ Հանձնաժողովի՝ հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում նաեւ Դիանա Գասպարյանի ամուսնու հորը՝ Աշոտ Միրզոյանի կողմից իր աշխատակցին՝ Շ. Շահինյանին փոխառության տրամադրման եւ նշված փոխառությամբ գնված համայնքային սեփականությամբ հողատարածքը Աշոտ Միրզոյանի կնոջ բաժնեմասնակցությամբ՝ «Նարե Պլյուս» ՍՊ ընկերությանը վաճառելու դեպքին։

Հանձնաժողովը սույն գործը քննել է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված շահերի բախման կարգավորումների համատեքստում, որի շրջանակում ուսումնասիրվել են Դիանա Գասպարյանի եւ Արամայիս Միրզոյանի հայտարարագրերը, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային համակարգում առկա, ինչպես նաեւ Հանձնաժողովին հասանելի պետական տեղեկատվական այլ շտեմարանների տվյալները։ Այժմ հիշյալ ուսումնասիրությունը ընթացքի մեջ է։

Հավելենք, որ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված ենթադրյալ հանցագործության հատկանիշները քննելու նպատակով Հանձնաժողովը 2024 թվականի մարտի 5-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։

Ներկայիս իշխանության ժողովրդավարությունը հենց այս տեսքն ունի, ամենուր «պոզով-պոչով» կոռուպցիոներներ են»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». «Համահայկական ճակատը» Արշակ Կարապետյանից բացի վարչապետի այլ թեկնածու չի տեսնում
Փաշինյանին պետք է հեռացնել»,նշեց Վարդանյանը: Կուսակցության անդամ Նաիրա Գևորգյանն էլ նշեց, որ իրենք...
«Հրապարակ». Փարսյանը շեղվել է ՔՊ-ի գծից
Ըստ մեր աղբյուրի՝ արտգործնախարարությունից մի քանի անգամ զգուշացրել են համայնքապետին՝ իրենց հետ...
«Ժողովուրդ». Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերով քննչական կոմիտեն որոշում ունի
Մնում է սպասել, որ լրատվամիջոցների լրագրողներին ու օպերատորներին վնասներ հասցրած...
«Հրապարակ». Ժողովրդավարական Եվրոպայի քարոզիչների իրական դեմքը. Խախտում էին բոլոր կանոնակարգերը
Նրանց այս պահվածքը տեղ-տեղ հունից հանում էր Եղոյանին, ով ձայնի տոնն էր բարձրացնում, մեկ անգամ էլ...
«Փաստ». Իրավաքաղաքական խտրականությունը երբեք ոչ մեկին լավ տեղ չի տարել ու չի տանելու
Վերջին օրերին Հայաստանում ծավալված ու ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունեցող ռեպրեսիաները ևս...
«Հրապարակ». Հերթական բախումն է գրանցվել
Հունիսի 15-ին, ուշ երեկոյան Չարենցավանի «Այֆուդ» սննդի կետի հարեւանությամբ տասից ավելի տղամարդկանց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ