News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական եւ ընդդիմադիր թեւերում ակնկալիքներ կային, որ երեկ Բագրատ սրբազանը շարժումը կուղղորդի դեպի խորհրդարան, որտեղ սկսվել են անցած տարվա բյուջեի կատարողականի հետ կապված հաշվետվություն-քննարկումները, որոնց մեկնարկին, ըստ օրենքի, պետք է մասնակցեր նաեւ Նիկոլ Փաշինյանը: Սակայն սրբազանն ուղղություն բռնեց դեպի ներքին գործերի նախարարություն՝ Վահե Ղազարյանից բացատրություններ պահանջելու մեկ օր առաջ Սարդարապատի հուշահամալիրում բերետավորների մասնակցությամբ՝ Վեհափառի նկատմամբ դրսեւորված  խուլիգանական պահվածքի եւ ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնությունների համար։

ՔՊ-ում երեկ ակտիվ քննարկում էին, որ սրբազանը, ըստ ամենայնի, խորհրդարան «կուղեւորվի» հունիսի 12-ին՝ այս նստաշրջանին ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ, որին, ըստ օրենքի, ներկա է լինելու նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Նրանց գնահատմամբ, սրբազանը գործընթացները փորձելու է առաջիկա օրերին ակտիվացնել, որովհետեւ հետո շոգերը կընկնեն, եւ մարդկանց դժվար կլինի փողոց հանել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». «Համահայկական ճակատը» Արշակ Կարապետյանից բացի վարչապետի այլ թեկնածու չի տեսնում
Փաշինյանին պետք է հեռացնել»,նշեց Վարդանյանը: Կուսակցության անդամ Նաիրա Գևորգյանն էլ նշեց, որ իրենք...
«Հրապարակ». Փարսյանը շեղվել է ՔՊ-ի գծից
Ըստ մեր աղբյուրի՝ արտգործնախարարությունից մի քանի անգամ զգուշացրել են համայնքապետին՝ իրենց հետ...
«Ժողովուրդ». Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերով քննչական կոմիտեն որոշում ունի
Մնում է սպասել, որ լրատվամիջոցների լրագրողներին ու օպերատորներին վնասներ հասցրած...
«Հրապարակ». Ժողովրդավարական Եվրոպայի քարոզիչների իրական դեմքը. Խախտում էին բոլոր կանոնակարգերը
Նրանց այս պահվածքը տեղ-տեղ հունից հանում էր Եղոյանին, ով ձայնի տոնն էր բարձրացնում, մեկ անգամ էլ...
«Փաստ». Իրավաքաղաքական խտրականությունը երբեք ոչ մեկին լավ տեղ չի տարել ու չի տանելու
Վերջին օրերին Հայաստանում ծավալված ու ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունեցող ռեպրեսիաները ևս...
«Հրապարակ». Հերթական բախումն է գրանցվել
Հունիսի 15-ին, ուշ երեկոյան Չարենցավանի «Այֆուդ» սննդի կետի հարեւանությամբ տասից ավելի տղամարդկանց...
Ամենաշատ