News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում որոշեց ժամանակավոր արգելք սահմանել ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։

Նշենք, որ դեռեւս 2023-ի նոյեմբերին կառավարությունը արտահանման ժամանակավոր (6 ամսով) արգելք էր կիրառել  ՀՀ տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վրա, որի գործողությունը կավարտվի 2024 թվականի հուլիսի 2-ին։ Սույն որոշման նախագծով առաջարկվում է երկարաձգել արտահանման  արգելքը ևս 6 ամիս ժամկետով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Jeep-ը մինչև 2027 թվականը ամբողջ աշխարհում կթողարկի Renegade ամենագնացի էլեկտրական տարբերակը
Ամերիկյան ընկերության տվյալներով՝ Renegade-ը կդառնա Jeep-ի վեց նոր էլեկտրական մեքենաներից մեկը․․․
BMW-ն թարմացրել է M2-ը. երկտեղանի մեքենան ավելի հզոր է դարձել
BMW-ն թարմացրել է M2-ը...
Թուրքիան որոշել է փակել չինական մեքենաների շուկան
Հուլիսին այս երկիրը 40%-ով կավելացնի չինական մեքենաների ներմուծման մաքսատուրքերը...
Պլանավորում ենք ՀՀ-ում «Mercedez-Benz» ավտոսրահի և սպասարկման կենտրոնի ծրագիր իրականացնել. Պապոյան
Այդ գործընթացը շատ լավ առաջ է գնում, մենք տարեկան 50 հազար տոննա արտադրողականության գործարան ենք պլանավորում ստանալ...
Honda Motor-ը հոկտեմբերից կսկսի Micro kei էլեկտրական միկրոավտոբուսի վաճառքը
Այս նմուշը կդասակարգվի իբրև «kei»՝ տեղական արտադրության ցածր հզորության բյուջետային ավտոմեքենա...
Talbot-Lago T150 C Lago Spéciale Teardrop Coupé սպորտային մեքենան աճուրդի կհանվի
Մրցարշավի վարորդ և բանկիր Անտուան ​​Շումանի պատվերով այս բացառիկ մեքենան ավտոմոբիլային դիզայնի և ճարտարագիտության եզակի օրինակ է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ