News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում որոշեց սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառել:

Նախագծով առաջարկվում է 6 ամիս ժամկետով արգելք սահմանել ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման նկատմամբ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի  արդյունքում  վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թվականին՝ 2668 տոննա, 2020 թվականին՝ 2345 տոննա, 2021 թվականին՝ 5348 տոննա 2022 թվականին՝ 4700 տոննա), ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որսի իրականացում: Սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում (համաձայն որոշ գիտական տվյալների՝ մինչև 10000 տոննա ընդհանուր պաշար, արդյունագործական որսը՝ շուրջ 2000 տոննա և ավել)։

Ելնելով վերոգրյալից կարող ենք փաստել, որ Հայաստանում դեռևս չկա այնպիսի վայրի ձկնատեսակ, որի ձկնկիթը ունենա արտադրական նշանակություն, քանի որ դեռ անհրաժեշտ է ձկնատեսակի ծավալների շարունակական ավելացում։ 

Հաշվի առնելով Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի մեկնարկային և պիլոտային լինելու հանգամանքը, ինչպես նաև վերջին տասնամյակների ընթացքում լճի վրա մարդածին մեծ բացասական ազդեցությունն ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքը՝ հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող վայրի ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով սույն իրավական ակտով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 2-ից և գործում է վեց ամիս ժամկետով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 585 հազար 750 ուղևոր
Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով...
Աշնանը Հայաստանը կհյուրընկալի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» կազմակերպության հերթական միջոցառումը
Միջոցառումը երկրորդ անգամ է անցկացվելու ամերիկյան աշխարհամասի սահմաններից դուրս: Նախկինում ծրագիրը համատեղ հայտով հյուրընկալել են...
2024-ի հունվար-մայիսին ՀՀ տնտեսությունները ձեռք են բերել շուրջ 42.5 մլրդ դրամի նորագույն մեքենասարքավորումներ. Պապոյան
Մեր տնտեսության արդյունավետության բարձրացմանը միտված կարևորագույն ծրագրերից է Արտադրողականության խթանման նպատակային ծրագիրը...
Հայաստանի տնտեսությունը և մարդիկ իրենց կենցաղով ավելի եվրոպացի են, քան եվրոպական մի շարք երկրներում․ Պապոյան
Մենք չունենք ծովային սահման, Եվրոպայի մեջ չենք, այլ գտնվում ենք Եվրոպայի...
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է ավելի քան 3 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 14-ին, կազմել է...
Պետական աջակցության միջոցով կխթանվի գյուղատնտեսական նշանակության հողերի միավորումը
Ծրագրի իրագործումը կնպաստի գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը, համախառն արտադրանքի ավելացմանը և ծախսերի կրճատմանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ