News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում հավանություն տվեց ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի կառավարությունների միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագրին:

Այս նախագծով հիմքեր են ստեղծվում Հայաստանի և ԱՄՆ-ի մաքսային ծառայությունների միջև մաքսային բնագավառում ակտիվ համագործակցության ձևավորման, երկկողմ հարաբերությունների սերտացման և փոխշահավետ համագործակցության հնարավորությունների ընդլայնման համար։

Նախագծով սահմանվում են կողմերի միջև համագործակցության ոլորտների, փաստաթղթաշրջանառության, փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման հիմքերի ու դեպքերի, ինչպես նաև այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի հետ կապված իրավակարգավորումները։

Սույն համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանն ու կանխարգելմանը, տեղեկատվության անվտանգ և արագ փոխանակման դյուրացմանն ուղղված ուղիների ստեղծմանը։

Համաձայնագրի ստորագրմամբ կկարգավորվեն երկու երկրների մաքսային ծառայությունների միջև հարցումների ոլորտը կարգավորող միջազգային փաստաթղթի բացակայությամբպայմանավորված՝ տեղեկատվության փոխանակման և հարցումների իրականացման ընթացքում ծագող խնդիրները։ Երկու երկրների մաքսային մարմինների միջև փոխադարձ օգնության ցուցաբերումը կնպաստի նաև ՀՀ մաքսային օրենսդրության պատշաճ կիրառմանը՝  համաձայնագրի շրջանակներում նախատեսվող փոխգործակցության արդյունքում ընթացիկ խնդիրների հայտնաբերման, կանխարգելման և կարգավորման համատեքստում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անահիտ Մանասյանն ընդունել է ԱՄՆ Պետդեպի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի տնօրենին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 12-ին ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների...
Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը մի հարթանի չէ, չի կարելի շեշտը դնել մի ուղղության վրա. Փաշինյան
Դա արտահայտում է երկու կառավարությունների քաղաքական կամքը խորացնելու հարաբերությունները: Դա ամենակարեւորն է…
Նիկոլ Փաշինյանը և ԱՀՀ ղեկավարությունը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը, Հայաստան-Սփյուռք կապերին, ՀՀ կառավարության ծրագրերին, իրականացվող…
Ստորագրվել է «ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի կառավարությունների միջև մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը
ՊԵԿ տարածած հաղորդագրությունում նշված է, որ համաձայնագրի ստորագրման...
Խաղաղությունը կբացի ամբողջ տարածաշրջանի ներուժը. ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի համատեղ հայտարարությունը
Հունիսի 11-ին Երևանում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը…
ԱՄՆ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը. Ջեյմս Օ՛Բրայենը՝ Նիկոլ Փաշինյանին
Վարչապետը նշել է, որ կարևոր է մայիսի 5-ին Բրյուսում անցկացված ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման ընթացքում ձեռք բերված...
Ամենաշատ