News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կառավարության շենքն այս պահին շրջափակված է մեծաթիվ ոստիկանական ուժերով: Նրանք վահաններով զինված մ,ի քանի շարքով պատ կազմած փակել են դեպի Մելիք-Ադամյան փողոց տանող հատվածը:

Բացի այդ, կառավարության շենքին հարակից այգում եւս ոստիկանական բազմաթիվ խմբեր կան:

Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մմասնակիցները վտոերթով հասել են Հանրապետության հրապարակ եւ ազդանշան են տալիս:

Հիշեցնենք, որ երեկ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը հայտարարել էր. «Վաղը առավոտյան 10:30 մենք մեքենաներով բոլոր կողմերից մուտք ենք գործում Հանրապետության հրապարակ` կառավարության շենքի դիմաց: Եթե ոստիկանության աշխատակիցները չթույլատրեն, թողնում ենք մեքենան եւ ոտքով գալիս ենք Կառավարության շենքի մոտ: Շատ կարեւոր է գալ, իսկ ովքեր առանց մեքենայի են, ոտքով եմ հրավիրում գալ: Բոլորիդ հրավիրում եմ, ով ուզում է սխրանք ու հերոսություն գործել: Այս մարդու որդին պետք է հանգիստ չունենա այս երկրում»:

Նշենք, որ այսօր ժամը 11-ին կառավարության շենքում նախատեսված է կառավարության հերթական նիստը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ