News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Բագրատ Սրբազանի շարժումը շրջափակել է Կառավարության մուտքերը: Այժմ ակցիայի մասնակիցները Մելիք Ադամյան փողոցի մուտքի մոտ են հավաքվել։

Նշենք, որ քիչ առաջ Հանրապետության հրապարակում իրավիճակը լարված էր։ Քաշքշուկ էր սկսվել ոստիկանների ու քաղաքացիների միջև այն բանից հետո, երբ ոստիկանները հորդորել էին Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներին անցնել ճանապարհի երթևեկելի հատված։ Քաշքշուկի արդյունքում կան նաև բերման ենթարկվածներ։ Որոշ ժամանակ անց Հանրապետության հրապարակից ակցիան տեղափոխվել է կառավարության բակ։

Հիշեցնենք, որ այսօր Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն անհնազանդության ակցիա է սկսել Հանրապետության հրապարակում: Այս պահին ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացած հրապարակում: Նրանք վահաններով զինված մի քանի շարքով պատ կազմած փակել են դեպի Մելիք-Ադամյան փողոց տանող հատվածը: Ոստիկանական ուժեր կան նաեւ կառավարության շենքի մյուս կողմերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ