News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Ինձ բնակիչները տեղեկացրին, որ եւ Ալավերդիում, եւ Տաշիրում 50-60-70-80-ական թվականներին եղել են նմանատիպ ջրհեղեղներ, եղել են ջրհեղեղներ, որոնք ավելի մեծամասշտաբ են եղել: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է անպայման նայել արխիվները եւ ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ մասնավորապես, Տաշիրում ավերածությունները ազդակիր հատվածը ճշգրիտ նույնն է եղել: Ես չեմ զարմանա, որ օրինակ, քանդված, ավերված ճանապարհները ճշգրիտ նույն կետերում են եղել: Հետեւաբար, մեր նախագծման, մեր աշխատանքի մասին է խոսքը:

Ի վերջո, Մ6 ճանապարհը նոր ենք կապիտալ նորոգել, այդ ո՞նց է եղել, որ այսպես է եղել, այստեղ էլի մեր նախագծման կուլտուրայի հարցը կա:

Տավուշի Հաղարծինի հատվծում փլուզումները տեղի են ունեցել այնտեղ, որտեղ սողանքային գոտի ունենք: Դա այսպես, թե այնպես աղետի գոտի է: Միշտ մտավախություն ենք ունեցել, որ սողանքը կարող է գետի հունը փակել»,-ասաց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լոռու մարզի մի շարք տարածքներում ճանապարհի մակերեսը պետք է բարձրացվի. Սանոսյան
Կառավարության ներկայացուցիչը հայտնել է նաև, որ որոշ կամուրջներ, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվեն և կկառուցվեն այլ վայրերում...
Աղետի գոտում փոխհատուցման ինչ ծրագրեր են իրականացվելու․ մանրամասնում է Փաշինյան
Պետք է մարդկանց օգնենք, որ իրենց բնակարանները վերանորոգեն ու կարգի բերեն…
Լոռու և Տավուշի մարզերում «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից վերականգնվել են աղետից վնասված շուրջ  5 200 գծամետր գազատարներ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից իրականացված վթարավերականգնողական…
Ունենք վնասված կամ փլուզված 843 շենք-շինություն, 150 ավտոմեքենա, որոնք վնասվել են կամ ջրածածկ եղել. Սանոսյան
Լրջագույն վնասներ կան ջրամատակարարման ոլորտում,  Քարկոփն ու Ախթալա կայարանը մասնակի ջրամատակարարում ունեն, իսկ Դիլիջանը՝ ժամային գրաֆիկով…
Դեբեդի վարարման հետևանքով Քարկոփում անջատվել է ջրամատակարարումը. վարչական ղեկավար
Երեկ գիշեր Դեբեդի վարարման հետևանքով Քարկոփում ոչ միայն նոր տեղադրված ժամանակավոր հետիոտնային կամուրջն է փլուզվել, այլև ջրամատակարարումն է անջատվել...
Գիշերը Դեբեդը քշել տարել է մի քանի օր առաջ տեղադրված Քարկոպի հետիոտնային կամուրջը
Հիշեցնենք, որ այդ կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով շրջափակման մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ