News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Մի անգամ Կառավարության նիստում խորհուրդ տվեցի, որ մեր ճանապարհաշինարարներն ու ենթակառուցվածքներով զբաղվող գործընկերները միջազգային խոշոր հեծանվավազքի մրցույթների եթերներին հետևեն, որովհետև ամենամեծ ինֆորմացիան է տալիս ճանապարհների մասին: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես օրինակ հետաքրքրությամբ հետևում եմ, և ես չեմ տեսնում, որ այնտեղ կա՞, օրինակ, ճանապարհ, որ անցնում է ժայռի կամ հողի կտրվածքի տակով և առանց հենապատի է, ուղղակի չկա նման բան: Այսինքն, եթե կա ճանապարհ, որը ցածր է որևէ հարթությունից պարտադիր կամ հենապատ կա, կամ պաշտպանիչ ցանցեր կան, բացառված է, որ ուղղակի ճանապարհով գնաս, վերև նայես ու հող տեսնես, չկա նման բան:

Մյուսն էլ է ակնհայտ, որ այդ ամեն ինչը չի արվել մի օրում, այդ ծավալի աշխատանքը ոչ մի օրում, ոչ մի տարում, ոչ անգամ տասը տարում չի արվել, դա կուլտուրա է, որ անընդհատ արվում է: Եթե մենք հիմա որոշենք, որ առաջիկա հնգամյակում մենք պետք է բերենք մեր բոլոր ճանապարհները այդ ստանդարտի, դա ոչ միայն անիրատեսական է, այլ նույնիսկ չարժի դրա մասին մտածել, բայց մենք սա պետք է ի գիտություն ընդունենք»,- ասաց վարչապետը:

Նա նաև նկատեց՝ Եվրոպայում, այն գետերում, որտեղ ջրերի հոսքերի աճեր են արձանագրվել, չկա մի կամուրջ, որի հիմքը լրացուցիչ կոնստրուկցիայով պաշտպանված չէ, ՀՀ-ում մենք մի հատ այդպիսի բան չունենք:

«Սա աշխատանք է, որ պետք է անընդհատ արվի, այսինքն էլի ստանդարտի հարց է, բայց նաև գիտենք, որ ինչքան ստարդատը մեծացնում ենք՝ բարձր որակ ենք ուզում, այդքան գինը բարձրանում է: Պետք չի խորշել հրավիրել միջազգային գործընկերների, ընդ որում վճարել այդ մարդկանց նորմալ և ստանալ նորմալ ծառայություններ: Եվ թանկի ու էժանի մեջ ի վերջո հին հայկական ասացվածք կա, ասում է՝ թանկից էժանը չկա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ