News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, լոգիստիկ նախագծերի կարեւորության, ներդրումային մթնոլորտի մասին Sputnik Армения գործակալության հարցազրույցում պատմել է հայկական ծագմամբ ռուսաստանցի խոշոր գործարար Սամվել Կարապետյանը։

Դուք Մոսկվայի բիզնես-ֆորումի շրջանակում բարձրացրել եք Հայաստանը տրանսպորտային-լոգիստիկ հաբի վերածելու կարեւորության հարցը։ Հայկական իշխանությունները ներկայացրել են իրենց տեսլականը «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Ձեր կարծիքով՝ Հայաստանն ինչպե՞ս կարող է դառնալ լոգիստիկ առումով ավելի գրավիչ։

Այն հաբը, որը ես եմ ներկայացնում, եւ այն, ինչ առաջարկում է Հայաստանի կառավարությունը, տարբերվում են։ Կարեւոր է, որպեսզի մենք դառնանք իրական նախագծերի մասնակից եւ իրականացնենք դրանցից մեկը՝ «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ն։ Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական եւ լոգիստիկ դիրքը հյուսիսի եւ հարավի հատման կետում՝ այն կարող է առանցքային դեր գրավել Ռուսաստանի հետ Իրանի կապի համար։ Դրա համար պետք է նախաձեռնել  կոնկրետ քայլեր, մասնավորապես, ակտիվորեն զարգացնել ճանապարհային ենթակառուցվածքը, որն այսօր իրապես կաղում է Հայաստանում։ Սրանք ռազմավարական կարգի հարցեր են, եւ պետք է անել հնարավոր ամեն բան առաջին հերթին լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացման համար։ Դրա համար Հայաստանն այսօրվա դրությամբ բոլոր ռեսուրսներն ունի։

Արդյո՞ք դուք պատրաստ եք, ձեր կողմից, ներդրումներ կատարել եւ իրականացնել ինչ-որ նախագծեր։

Համենայն դեպս, մենք պատրաստ ենք լինել այդ նախագծի մասնակիցներ, բայց դրա համար մանրամասն լրամշակում է անհրաժեշտ։ Ակնհայտ է, որ նախագիծը մեկ օրում չի իրականանալու, մենք այդ ուղղությամբ կշարժվենք հետեւողականորեն, քայլ քայլի հետեւից։

Որտե՞ղ եք դուք տեսնում Ռուսաստանի եւ Հայաստանի հետագա համագործակցության եւ տնտեսությունների զարգացման աճի հիմնական կետերը։

Իննսունական թվականներին գրեթե կանգ էր առել ողջ արդյունաբերական ճյուղը երկրում, եւ մինչեւ օրս արդյունաբերական պոտենցիալը վերականգնված չէ։ Իսկ Հայաստանը այդ ուղղությամբ զարգանալու բոլոր շանսերն ունի՝ չէ՞ որ մենք կարեւոր առավելություն ունենք. որակյալ աշխատուժ եւ լավ կառավարիչներ։ Դա կարող է ամբողջ երկրի տնտեսության աճի ապահովման գործոն դառնալ։ Վերջին տարիներին մենք մի շարք խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ ենք գործի դրել. դա նշանակում է հազարավոր աշխատատեղեր, մասնակցող մարզերի զարգացում։ Մենք տեսնում ենք որակական փոփոխություններ առանձին մարզերում, եւ այդպես պետք է լինի ամբողջ երկրում։ Հայաստանում, օրինակ, կան լեռնարդյունահանման ընկերություններ, որոնք արդյունահանում եւ վաճառում են օգտակար հանածոներ։ Դա որոշ չափով ավելի հեշտ է, քան գործարան կառուցելը եւ արդյունաբերական ձեռնարկություն բացելը։ Երկար ժամանակ արդյունաբերական սեկտորի զարգացման վրա պատշաճ ուշադրություն չի դարձվել, բայց, իմ կարծիքով, եկել է դա շտկելու ժամանակը։

Ռուսաստանում այսօր շատ պահանջված են արդյունաբերական ապրանքները, դրանց գլխավոր մատակարարը Չինաստանն է։ Արդյունաբերության զարգացումը Հայաստանում երկրին թույլ կտա զբաղեցնել իր տեղը ռուսական շուկայում։ Եկել է պահը, որպեսզի դրան ամենայն լրջությամբ վերաբերվենք. մենք կարող ենք ավելի մեծ հաջողություններ ունենալ այդ ուղղությամբ։ Ընթացիկ աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում ռուսական շուկա դուրս գալը կարող է երկարաժամկետ հեռանկարներ բացել հայկական բիզնեսի համար։ Մենք այժմ զբաղվում ենք այս հարցերի մշակմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն շարունակում է էժանանալ. Էժանացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 21-ին, կազմել է…
Մաշտոցի անվան համալսարանում կազմակերպվեց Աշխատանքի շուկա 2024-ը
Միջոցառումը հիանալի հնարավորություն է հավակնոտ ծրագրերի ներկայացմամբ մասնագիտական պրակտիկա կազմակերպելու համար...
ՊԵԿ-ը հունվար-ապրիլին բացահայտել է 65.7 մլրդ դրամի ստվերային շրջանառություն. բյուջե է վերականգնվել  մոտ 18.6 մլրդ դրամ
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, վերլուծական գործիքների և կարողությունների շարունակական զարգացման արդյունքում...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է...
ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել երեխա ունեցող և հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների աջակցության ծրագրի մասին
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն...
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Ամենաշատ