News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հիասթափված է Վաշինգտոնի վարչակազմի որոշումից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ, եթե իրեն ձերբակալելու օրդեր տրվի, պատժամիջոցներ մտցնելուց հրաժարվելու մասին։ Այս մասին նա հայտնել է Sirius XM ռադիոկայանի հարցազրույցում, որից չորեքշաբթի օրը մեջբերումներ է հրապարակել Politico թերթը։

Նեթանյահուն մեկնաբանել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբիի հայտարարությունը, որն ընդգծել է, որ ամերիկյան գործադիր իշխանությունը չի աջակցում Կոնգրեսի կոչերին ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցներ մտցնելու մասին, եթե Իսրայելի վարչապետի եւ պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալման օրդեր տրվի։

«Միացյալ Նահանգները ասում էր, որ փաստորեն աջակցում է պատժամիջոցների մասին օրինագծին,- նշել է Նեթանյահուն։- Ես կարծում էի, որ դա դեռ ամերիկյան դիրքորոշում է մնում, որովհետեւ ընդամենը մի քանի օր առաջ եղել է երկկուսակցական կոնսենսուս [այս հարցով]»։ «Հիմա դուք ասում եք, որ դա հարցականի տակ է,- շարունակել է վարչապետը։- Եվ, անկեղծ ասած, ես զարմացած եւ հիասթափված եմ»։

Նեթանյահուն հերքել է նաեւ դատարանի մեղադրանքները, թե ինքը եւ Իսրայելի իշխանությունները նպատակաուղղված խանգարում են հումանիտար օգնության առաքմանը Գազայի հատված հակամարտության թեժացման պահից։ «Մենք Գազա ենք ներկրում 0,5 մլն տոննա պարեն եւ դեղորայք»,- նշել է նա՝ ասելով, որ Իսրայելի թշնամին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումն է, ոչ թե պաղեստինցիները։ «Այնտեղ ուտելիք շատ կա՝ մեկ մարդու հաշվով 3 հազար կալորիա։ Դա մոտ 1 հազար կալորիայով ավելի է պահանջվող նորմից»,- ասել է վարչապետը։ Ըստ նրա՝ Իսրայելը «ամբողջ ուժով» պաշտպանույմ է պաղեստինյան բնակչությանը։ Դատարանի մեղադրանքները Նեթանյահուն անվանել է «լիովին կեղծ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցանկացած իսլամական երկիր Բաքվին աջակցելիս պետք է նկատի ունենա, որ օժանդակում է Գազայի կոտորածին. Իրանագետ
Սա է այն ճշմարտությունը, որը պետք է իմանա իսլամական և արաբական աշխարհը պարբերաբար իսլամի և իսլամական...
«Հըզբոլլահ»-ը հայտարարել է իսրայելական հարվածի հետևանքով իր հրամանատարներից մեկի մահվան մասին
«Հըզբոլլահ»-ի նշված անդամը ղեկավարել է խմբավորման ցամաքային զորքերը Ջուայա շրջանում...
Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը հազիվ թե մինչեւ տարեվերջ կարգավորեն հակամարտությունը. Politico
Բայդենի վարչակազմը կասկածում է, որ Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը կկարգավորեն հակամարտությունը մինչեւ տարեվերջ...
Իսրայելական բանակը ոչնչացրել է Ռաֆահի ենթակառուցվածքի ավելի քան 70%-ը. Լրատվամիջոց
Քաղաքապետը նաև ընդգծել է, որ Ռաֆահ քաղաքի ավելի քան 70%-ը և նրա ենթակառուցվածքները ավերվել են ուժեղ...
Իսրայելը կարող է «Հեզբոլլահ»-ի հետ լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվել. NYT
Իսրայելը լիբանանյան կուսակցության հետ «ռիսկային խաղ է խաղում»...
Բայդենի վարչակազմը հիասթափված է Գազայում լողացող նավամատույցի նախագծից. NYT
Նավամատույցի շահագործման նույնիսկ համեստ նպատակները, հավանաբար, չեն իրականացվի...
Ամենաշատ