News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը Մոլդովային կօգնի ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարում եւ կհատկացնի 50 մլն դոլար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ Քիշնեւում ունեցած հանդիպման ժամանակ։

«Դա կամրացնի մոլդավացիների՝ ռուսական միջատությանը դիմակայելու ունակությունը, իրականացնելու ազատ եւ արդար ընտրություններ, շարունակելու եվրաինտեգրման ուղին, ստեղծելու ավելի շատ տնտեսական հնարավորություններ»,- ասել է Բլինքենը։

ԱՄՆ-ը Մոլդովային կհատկացնի նաեւ 85 մլն դոլար էներգահամակարգի եւ էներգետիկ կայունության ամրապնդման համար։

Բլինքենը շնորհակալություն է հայտնել Մոլդովային Ուկրաինային օգնելու համար։ «Մենք շնորհակալ ենք անհավանական համերաշխության համար, որը Մոլդովան ցուցաբերել է Ուկրաինային կարիքի ժամին։ Մոլդավացիները այդ խնդիրների լուծման անմիջական փորձ ունեն, եւ հենց դրա համար նրանք այդքան ամուր պաշտպանում են ուկրաինացի ժողովրդին։ Հիրավի մեծ սրտով փոքր երկիրը  ընդունել է ավելի քան մեկ միլիոն ուկրաինացի փախստականների պատերազմի սկզբից՝ նրանց բնակարան, աշխատանք, առողջապահություն, կրթություն տրամադրելով»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

«Մենք գնահատում ենք ձեր աջակցությունը։ Մենք տեսնում ենք, որ Ուկրաինային պետք է լրացուցիչ օգնություն։ Նա չի սկսել այս պատերազմը։ Ուկրաինան պաշտպանում է ինքն իրեն եւ Մոլդովային»,- պատասխանել է Սանդուն։

Վերջին անգամ Բլինքենը Մոլդովայում էր երկու տարի առաջ՝ 2022թ. մարտին, երբ երկիր էին եկել տասնյակ հազարավոր ուկրաինացի փախստականներ։ Նա առաջին բարձրաստիճան պաշտոնյաներից էր, որը Մոլդովա է այցելել Ուկրաինայում պատերազմի սկզբում։ ԱՄՆ-ը պատերազմի սկզբից Մոլդովային տրամադրել է մոտ 774 մլն դոլարի օգնություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ