News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Մայիսի 28-ին, Հայաստանի առաջին Հանրապետութեան եւ Սարդարապատի հերոսամարտի 106-ամեակի տօնակատարութեան օրը, ցաւով տեղեկացանք Ամենայն Հայոց Հայրապետի եւ հոգեւորականաց դասի նկատմամբ ՀՀ ոստիկաններին ոչ յարիր պահուածքի մասին, որոնք ամէն կերպ փորձում էին խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի յուշահամալիր: Խոր ցաւով ստիպուած ենք արձանագրել, որ նախադէպը չունեցող ամօթալի երևոյթ էր կատարուածը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմը;

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Թեմը, ի գլուխ ունենալով Թեմակալ Առաջնորդը, Թեմական խորհուրդը եւ հոգեւորականաց դասը, խստօրէն դատապարտում են Հայաստանեայց Առաքելական Ս. եկեղեցու եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ Հայաստանի ոստիկանութեան այդ գործելաոճը, որը դուրս է ողջախոհութեան բոլոր սահմաններից:

Կոչ ենք անում պետական պատկան մարմիններին՝ ուշադիր եւ անաչառօրէն քննել միջադէպը եւ պատասխանատուութեան ենթարկել մեղաւորներին։

Մեր զօրակցութիւնն ու որդիական խոնարհումն ենք բերում Վեհափառ հօրը՝ աղօթելով Բարձեալին անսասան պահել մեր Սուրբ եկեղեցին, հայրենի ժողովուրդն ու Հայրենիքը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հանդիպել է Հռոմի պապի հետ...
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Հունիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ…
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմին
Հունիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Արսեն Թորոսյանի մոտ ինչ-որ խնդիր կա մարմինը կառավարող օրգանի և անսանձելի լեզվի միջև. Տեր Գաբրիել քահան Վարդանյան
Ուղեղի մատուցած ծառայություններն անվճար են, կարող է օգտվել...
Կարգալույծ է հռչակվել Տ. Գրիգորիս վարդապետ Շոխիկյանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Նիկոլ Փաշինյանի, Արայիկ Հարությունյանի հայտարարություններն ամբողջովին մտացածին են. Տեր Եսայի քահանա Արթենյան
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների նկատմամբ Սարդարապատում...
Ամենաշատ