News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը հինգշաբթի գիշերը Ուկրաինան գրոհել է 11 Х-101/Х- 555 հրթիռներով, որոնք արձակվել են Ту-95 ռազմավարական ռմբակոծիչներից, եւ 32 Shahed-131/136  հարվածային անօդաչուներով, թիրախներն են եղել ռազմական եւ կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտները, հայտնել են Ուկրաինայի ՌՕՈւ-ում։

Հաջողվել է խփել յոթ Х-101/Х-555 հրթիռ եւ բոլոր 32 կամիկաձե դրոնները Խմելնիցկի, Դնեպրոպետրովսկի, Չերկասկի, Կիրովոգրադի, Զապորոժիեի, Օդեսայի, Խերսոնի, Կիեւի, Վիննիցայի մարզերում։

Օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում։

Արձակվել է նաեւ ութ С-300/С-400 զենիթային կառավարվող հրթիռ Խարկովի մարզում։

ՌԴ ՊՆ-ն իր հերթին առավոտյան հայտնել էր, որ գիշերվա ընթացքում Ազովի ծովի ջրավազանում խփվել է ութ ATACMS ամերիկյան օպերատիվ-տակտիկական հրթիռ, իսկ Սեւ ծովում, Ղրիմի ափին մոտ՝ ութ անօդաչու եւ երկու անանձնակազմ նավակ։

Ըստ ՊՆ-ի, առավոտյան ժամը 7-ին մոտ ՀՕՊ միջոցները խփել են հինգ դրոն Կրասնոդարի երկրամասում։ Նովոռոսիյսկում հայտարարվել է օդային սպառնալիք։

Գիշերը անեքսիայի ենթարկված Ղրիմի ներկայացուցիչները հայտնել են Կերչի գրոհի մասին։ Նրանց տվյալներով՝ խփված հրթիռների բեկորներից տուժել է երկու լաստանավ՝ ավտոմեքենաների եւ երկաթուղային, «նավաստիների եւ քաղաքացիական անձանց մեջ զոհեր չկան»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոնտրոյի կոնվենցիայի Թուրքիայի դիրքորոշումը խոչընդոտում է Ուկրաինային ծովով օգնություն ցուցաբերելուն.ԱՄՆ դեսպան
ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը միաժամանակ անհիմն է որակել այն պնդումները, թե ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ ուժեր է կուտակում Հունաստանի Ալեքսանդրապոլի նավահանգստում...
Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը Ղրիմում Ս-300 եւ Ս-400 կայանքներով հասցված հարվածների մասին
Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը հաստատել է...
ՀՀ-ն պատրաստակամ է համագործակցել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ դադարեցնելու անմեղ մարդկանց տառապանքները. ԱԳ փոխնախարար
Միջոցառման շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալը նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք գործընկերների հետ...
Հունգարիան չի արգելափակի ՆԱՏՕ օգնությունն Ուկրաինային, բայց չի մասնակցի դրան
Սթոլտենբերգի եւ Օրբանի համատեղ մամուլի ասուլիսը Բուդապեշտում...
Շվեյցարիայում գագաթաժողովին իրենց մասնակցությունը հաստատած երկրների եւ կազմակերպությունների թիվը 93-ից կրճատվել է 78-ի
Շվեցարիայի գագաթաժողովին մասնակցել պատրաստվող երկրների թիվը կրճատվել է...
Մենք դառնում ենք կոնֆլիկտի կողմ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության մեջ․ Էդմոն Մարուքյան
Դե Վրաստանը մասնակցում է, Ադրբեջանը մասնակցում է, դե ուրեմն մենք էլ մասնակցենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ