News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Այս օրերին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվում է, Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ) պատվիրակների 91-րդ գլխավոր նստաշրջանը, որին, մասնակցում է նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար, Հայաստանի Հանրապետության պատվիրակ Արմեն Հայրապետյանը

ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նստաշրջանը հոբելյանական է. ԿԱՀԿ-ն նշում է ստեղծման 100 ամյակը:

Նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունը, որի մեջ էր նաև Տեսչական մարմնի միջազգային համագործակցության բաժնի պետ Տիգրան Եսայանը, մասնակցել է կենդանիների դաբաղի և այլ անդրսահմանային հիվանդությունների հիմնական ռիկերի վերհանման, կանխարգելման և հսկողության Անդրկովկասի և հարևան երկրների տարածաշրջանային համագործակցությանն ուղղված հանդիպմանը, որի ժամանակ Կովկասի 4 հարևան երկրների (Հայաստան, Վրաստան, Իրան, Ադրբեջան) կողմից ներկայացվել են իրենց երկրներում այդ հիվանդության կանխարգելմա ուղղությամբ կատարված աշխատանքներն ու առկա իրավիճակը:  Նաև՝ աշխատանքներ են տարվել 8 երկրների (Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան, Իրաք, Թուրքիա, Ադրբեջան, Պակիդտան) լիազոր մարմնների միջև հիվանդությունների, բռնկումների և պատվաստումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման նպատակով ստորագրվելիք համաձայնագրի սկզբունենրի կազմման շուրջ:

Հայկական պատվիրակությունը մի շարք երկրների պատվիրակների հետ է ունեցել է առանձին հանդիպումներ:

Մասնավորապես՝ ԱՄՆ և ՀՀ ներակայացուցիչները քննարկել են Հայաստանից որոշ ապրանքատեսակների ԱՄՆ արտահանման, ինչպես նաև մասնագետների վերապատրաստմանն առնչվող հարցրեր, Բելառուսի Հանրապետության պատվիրակների հետ հանդիպմանն անդրադարձել են երրորդ երկրներից Բելառուսի տարածքով կենդանի կենդանիների և կենդանական ու ոչ կենդանական ծագման բեռների դեպի Հայաստան տեղափոխման ժամանակ ծագած խնդիրներին, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնատարների հետ՝ Իրանի տարածքով, որպես տարանցիկ երկիր, կենդանի կենդանիների այլ երկրներ արտահանման, իրանական մի շարք կազմակերպությունների ԵԱՏՄ երրորդ երկրների ռեեստրում գրանցվելու և Հայաստանում կենդանիների հիվանդությունների նկատմամբ պատվաստանյութերի համատեղ արտադրությանն առնչվող հարցերին: 

Ռուսաստանի Դաշնության պատվիրակության հետ արդյունավետ քննարկումներ են ընթացել Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման, ինչպես նաև մի շարք երկրների՝ ԵԱՏՄ երրորդ երկրների ռեեստրում գրանցվելու ժամանակ առաջացած խնդիրների շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկուստեք արագ արձագանքել ռուս-վրացական Վերին Լարսի սահմանային անցակետում առաջացող խնդիրներին և հրատապ լուծում տալ:

Հայաստանից Եվրամիության երկրներ ձկան արտահանումը եղել է Եվրոպական հանձնաժողովի առողջապահության և սննդամթերքի անվտանգության գլխավոր տնօրինության պատվիրակության հետ հանդիպման գլխավոր առանցքը, իսկ ԿԱՀԿ համապատասխան ներկայացուցիչների հետ որոշակի մտքեր են փոխանակվել այդ կազմակերպության կողմից Հայաստանում սպասվող աշխատանքների վերաբերյալ, մասնավորապես՝ քննարկվել են անասնաբուժության ոլորտում բացերի վերհանման հնարավությունը, անասնաբուժական լաբորիատորիաների համար անասնաբուժական կարողությունների գնահատման, ինչպես նաև անասնաբուժական քոլեջների ուսանողների վերապատրաստմանն առնչվող հարցերը:

ԿԱՀԿ Հայաստանի պատվիրակ Արմեն Հայրապետյանը մասնակցել է ԿԱՀԿ նոր գլխավոր տնօրենի, տարածաշրջանային հանձնաժողովների նախագահների և նրանց անդամների ընտրության աշխատանքներին:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ