News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանն ասել է՝ որ մեքենան դուրս չեկավ, 1 տարի կպահեմ։ Այս մասին կառավարության մուտքի մոտ հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Քիչ առաջ պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանն ասել է՝ որ մեքենան դուրս չեկավ 1 տարի կպահեմ։ Այ քեզ գործող օրենքներ»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Նշենք, որ Հանրապետության հրապարակից տուգանային հրապարակ է տարվել 6 մեքենա։

Հիշեցնենք, որ այսօր Հանրապետության հրապարակում իրավիճակը լարված էր։ Քաշքշուկ էր սկսվել ոստիկանների ու քաղաքացիների միջև այն բանից հետո, երբ ոստիկանները հորդորել էին Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներին անցնել ճանապարհի երթևեկելի հատված։ Քաշքշուկի արդյունքում կան նաև բերման ենթարկվածներ։

Տպել
Ամենաշատ