News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Այն օրը Աղստեւում տեսա, որ գետի հունի մեջ անտառ է լրիվ, հետևաբար, եթե գետը վարարի, տեղ չունի հոսելու,  դուրս է գալիս հունից ու կողքերով է  հոսում։ Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մինչև հիմա, երբ ասել են գետերի հունի մաքրում, ես միշտ պատկերացրել եմ, որ պետք է աղբից մաքրել, բայց իրականում կա ավելի լուրջ խնդիր՝ գետի մեջ անտառ է։ Բոլոր ծառերը ոչ թե պետք է կտրվեին, այլ արմատախիլ արվեր, որ հունը մաքրվեր, որ հունը դատարկվեր»,- ասաց նա։

Շրջակա միջավայրի նխարար Հակոբ Սիմիդյանը զեկուցեց, որ հիմա գետերի մաքրման վերլուծություն են կատարում. «Երեք գետ ենք առանձնացրել, որոնցից երկուսը թափվում են Սեւան: Առաջիկայում կունենանք արդյունքներ: Գետերի մաքրում ասելով միայն նկատի ունենք կեղտաջրեր, աղջ, նաեւ բուսական միջավայր»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լոռու մարզի մի շարք տարածքներում ճանապարհի մակերեսը պետք է բարձրացվի. Սանոսյան
Կառավարության ներկայացուցիչը հայտնել է նաև, որ որոշ կամուրջներ, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվեն և կկառուցվեն այլ վայրերում...
Աղետի գոտում փոխհատուցման ինչ ծրագրեր են իրականացվելու․ մանրամասնում է Փաշինյան
Պետք է մարդկանց օգնենք, որ իրենց բնակարանները վերանորոգեն ու կարգի բերեն…
Լոռու և Տավուշի մարզերում «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից վերականգնվել են աղետից վնասված շուրջ  5 200 գծամետր գազատարներ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից իրականացված վթարավերականգնողական…
Ունենք վնասված կամ փլուզված 843 շենք-շինություն, 150 ավտոմեքենա, որոնք վնասվել են կամ ջրածածկ եղել. Սանոսյան
Լրջագույն վնասներ կան ջրամատակարարման ոլորտում,  Քարկոփն ու Ախթալա կայարանը մասնակի ջրամատակարարում ունեն, իսկ Դիլիջանը՝ ժամային գրաֆիկով…
Դեբեդի վարարման հետևանքով Քարկոփում անջատվել է ջրամատակարարումը. վարչական ղեկավար
Երեկ գիշեր Դեբեդի վարարման հետևանքով Քարկոփում ոչ միայն նոր տեղադրված ժամանակավոր հետիոտնային կամուրջն է փլուզվել, այլև ջրամատակարարումն է անջատվել...
Գիշերը Դեբեդը քշել տարել է մի քանի օր առաջ տեղադրված Քարկոպի հետիոտնային կամուրջը
Հիշեցնենք, որ այդ կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով շրջափակման մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ