News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը աջակցել է արեւմտյան զենքով Ռուսաստանին խփելու համար Ուկրաինային թույլտվություն տալու գաղափարին, Politico-ին ասել է իրազեկ աղբյուրը։

Շոլցը դիրքորոշումը փոխել է վերջին մի քանի օրերին։ Մայիսի 28-ն նա հայտարարում էր, որ հիմքեր չի տեսնում արեւմտյան զենքի օգտագործման գոտին ընդլայնելու համար։ Նա հիշեցրել է, որ գոյություն ունեն գերմանական զենքի մատակարարման «հստակ կանոններ, որոնք համաձայնեցվել են Ուկրաինայի հետ եւ որոնք աշխատում են»։

Շոլցը Ուկրաինայի իր քաղաքականության նպատակն է համարել այն, որ «թույլ չտրվի, որպեսզի պատերազմը վերաճի ավելի մեծ պատերազմի»։

Դրանից հետո նա հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որը համոզել է Շոլցին թույլ տալ արեւմտյան զենքով հարվածել ռուսական ռազմակայաններին Ռուսաստանի տարածքում։ Այդ ժամանակ կանցլերն ասել է, որ Ուկրաինան կարող է օգտագործել իրեն մատակարարվող զենքը «միջազգային իրավունքի շրջանակում»։ Դա թույլատրում է դրա կիրառությունն ագրեսորի դեմ, ինչպիսին Ռուսաստանն է, նշել է Politico-ն։

Նույն օրը Շոլցի մամուլի քարտուղար Շտեֆան Հեբեշթրայտը ճշտել է Շոլցի դիրքորոշումը։ Նա նշել է, որ «Ուկրաինայի պաշտպանական գործողությունները չեն սահմանափակվում իր սեփական տարածքով եւ [կարող են] տարածվել նաեւ Ռուսաստանի տարածքի վրա»։ Հեբեշթրայտը ընդգծել է, որ չի կարող բացել բոլոր պայմանավորվածությունները Կիեւի հետ, քանի որ դրանք գաղտնի են։

 Նրա խոսքով՝ կանցլերի  հայտարարությունը «կոնսենսուսի» մասին, որն արվել է փետրվարին, «փաստերի արձանագրումն է», որոնք ճիշտ են այդ պահի դրությամբ, բայց պարտադիր կիրառման ենթակա չեն ապագայում։

Դիրքորոշումը կարող  է փոխել նաեւ ԱՄՆ-ը, ասում են Politico-ի աղբյուրները։ Որոշում դեռ ընդունված չէ, բայց Բայդենի վարչակազմը շարժվում է սովորական հետագծով՝ նախնական զգուշավորություն, որին կհաջորդի թույլտվությունը»։

Մինչ այդ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը դաշինքի մասնակից երկրներին կոչ էր արել թույլ տալ Ուկրաինային օգտագործել մատակարարված զենքը Ռուսաստանին հարվածելու համար։ Հարցի քննարկումը աշխուժացել է Խարկովի մարզում ռուսական զորքերի հարձակումն սկսելուց հետո։

Ներկա պահին 11 արեւմտյան երկրներ տվել են իրենց համաձայնությունը, որպեսզի Ուկրաինան կարողանա իրենց զենքով խփել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին։ Դրանք են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Շվեդիան, Ֆինլանդիան, Չեխիան, Լիտվան,  Լատվիան, Էստոնիան եւ Կանադան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Բասը ժամանել է Կիև
Բասը զբաղեցրել է ԱՄՆ դեսպանի պաշտոնը Վրաստանում 2009-2012 թվականներին, Թուրքիայում...
ԱՄՆ Սենատը Ռուսաստանին ահաբեկչության հովանավոր ճանաչելու մասին օրինագիծ է ներկայացրել
Օրինագիծն ընդունվելու դեպքում հնարավորություն կտա խստացնել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները և ակտիվացնել պայքարը գործող...
Օրբան. ՆԱՏՕ-ն ռազմական առաքելություն կիրականացնի Ուկրաինայում, Հունգարիան չի մասնակցի
Ինչպես պարզաբանել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը, Հունգարիան «պարտավոր չի...
Ուկրաինան հետախուզում է հայտարարել Արկադի եւ Իգոր Ռոտենբերգների նկատմամբ
Արկադի Ռոտենբերգը մտերիմ է Պուտինի հետ...
Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտնել է ռուսական օբյեկտների դեմ անօդաչուների զանգվածային գրոհի մասին
Հունիսի 21-ի գիշերը ուկրաինական աօդաչուները գրոհել են ռուսական օբյեկտները...
Անապայում բարեկամական հարվածով խփվել է ռուսական ուղղաթիռ. «Տասներեքերորդ» թելեգրամ-ալիք
Անապայում ուղղաթիռ է խփվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ