News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը


Գուցե դիտմամբ են արել Լոռու մարզի ջրհեղեղը, որ փողեր ստանան ինչ-որ տեղից։ Այս մասին կառավարության բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Արդեն պարզվել է, թե ինչպես էր հնարավոր հեղեղը կանխել, բայց այս մարդիկ ո՛չ գիտնականների հետ են խոսում, ո՛չ մասնագետների, և ամեն ինչ թողնված է բարձիթողի վիճակում։ Մեղք չվերցնեմ ինձ վրա, բայց գուցե դիտմամբ են արել՝ ցույցը կանխելու համար կամ գուցե փողեր կան ինչ-որ տեղից ստանալու։ Վարկած է։ Կրկնում եմ, մեղք չվերցնեմ ինձ վրա, բայց վարկածներն ապրելու իրավունք ունենք։ Ես խոսել եմ գիտնականների հետ, որոնք ասել են, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեին։ Ասելիքս այն է, որ այս մարիկ ոչնչից ո՛չ հասկանում են, ո՛չ էլ որևէ մեկին հարցնում են, հետևաբար աղետն իրենք են»,- նշեց Բագրատ Սրբազանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ