News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը համարակալված չէ՝ ի տարբերություն խոշոր եղջերավոր կենդանիների: Ըստ այդմ՝ երբ Վիճակագրական կոմիտեն տարին մեկ անգամ պաշտոնապես հրապարակում է մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը, այն սիրողական է, ոչ ճշգրիտ, մոտավոր հաշվարկների հիման վրա, և կա վիճակագրական ակնհայտ շեղում: Այդ մասին, այսօր՝ մայիսի 30-ին, կառավարության նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով մանր եղջերավոր կենդանիների համարակալմանն առնչվող որոշման նախագիծը:

«Մանր եղջերավոր կենդանիների համարակալման բյուջեով սկզբի համար 1 միլիոն դրամ ենք հաշվարկել, հետագա տարիներին քանակը կիջնի, որովհետև սկզբի համար պետք է կենդանիների ամբողջ քանակի վրա ականջապիտակներ կպցնենք, որը մոտավորապես 1 մլն գլուխ է, այսինքն՝ երկու ականջների դեպքում 2 մլն է»,- ասաց նախարարը:

Ըստ Պապոյանի՝ նախատեսվում է նաև գնել ռադիոհաճախականությունը գրանցող սարքեր: «Հանրապետության ամբողջ տարածքում ակնկալվում է ապահովել խոշոր եղջերավոր կենդանիների և մանր եղջերավոր կենդանիների տեղաշարժի վերահսկումը, հետագծելիության բարելավումը, նախիրների կառավարումը և տոհմասելեկցիոն աշխատանքների կազմակերպման համար նախադրյալների ստեղծման գործընթացը»,- տեղեկացրեց Գևորգ Պապոյանը:

2025-ին՝ որոշման նախագծի ուժի մեջ մտնելուց հետո, նախատեսվում է համարակալել և հաշվառել 1 մլն մանր եղջերավոր անասուն, 2026-ին՝ 700 հազար, հետագա տարիներին թիվը կնվազի:

Նախարարը նաև հիշեցրեց՝ 2022 թվականին մեկնարկել է «ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը», որի արդյունքում նույն թվականին կատարվել է մոտ 163 հազար կենդանիների ականջապիտակում, 2023-ին՝ 428 հազար, իսկ 2024-ից սկսած՝ ամեն տարի ակնկալվում է մոտ 190 հազար կենդանու ականջապիտակում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց նախագիծը հատկապես աղետների ժամանակ և որպես օրինակ՝ նշեց Տավուշի և Լոռու մարզերում վերջին հեղեղումները: Ըստ վարչապետի՝ վնասի հաշվարկ պետք է անել, և քանի որ խոշոր եղջերավոր անասունների ականջապիտակների հարցը լուծված է, խնդիր չի ծագի, իսկ մանր եղջերավորների դեպքում կարող է ծագել:

«Եթե իրականացված լիներ մանր եղջերավոր անասունների ականաջապիտակների ծրագիրը, նույն հարցն այս դեպքում էլ լուծված կլիներ, բայց հիմա համոզված եմ, որ դրանց հետ կապված խնդիրներ ու տարաձայնություններ են ծագելու»,- ասաց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն եւս թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 17-ին, կազմել է...
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերով շաբաթվա պատկերը. ՊԵԿ
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Մենք ցանկանում ենք ամրապնդել տնտեսական կապերը ՀՀ հետ առևտրի ու ներդրումների միջոցով․ Սառա Մորգենթաու
Հայաստանի հետ հարաբերություններում մենք ձգտում ենք նոր տնտեսական…
ԵՄ մեղր և մեղվամթերք կարելի է արտահանել՝ պահելով սահմանված նորմերը. ՍԱՏՄ
Այս փոփոխությունների համաձայն՝ արտադրելը կենսական նշանակություն ունի ոչ միայն սպառողների և նրանց շահերի, այլև բարեխիղճ արտադրողների…
2024-ի մայիսին 40 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում
«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը՝ գործունեության համապատասխան օբյեկտների...
«Հայկական Ավիաուղիների» նոր ուղղությունը՝ Երևան-Ուֆա-Երևան
Հուլիսի 9-ից «Հայկական Ավիաուղիները» ուղիղ կանոնավոր չվերթներ է…
Ամենաշատ