News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում հավանություն տվեց արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի օրինապահության հավաստագրի տրամադրման կարգը սահմանելու մասին որոշման նախագծին:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ասաց. «Այս նախագծով ևս մենք քայլ ենք իրականացնում Կառավարության ծրագրով նախանշված ուղղություններից մեկով, ըստ որի՝ մենք ունենք քաղաքականություն, որ օրինապահ հարկ վճարողների կյանքը հնարավորինս անհրաժեշտ է պարզեցնել, զերծ պահել ավելորդ հսկողությունից և վարչարարությունից, փոխարենը ռիսկերի կառավարման համակարգի միջոցով հարկային վարչարարություն և մաքային վարչարարություն իրականացնել ավելի ռիսկային ոլորտներում և ռիսկային հարկ վճարողների մոտ»:

Բադասյանը հիշեցրեց, որ հարկային օրենսդրությամբ արդեն նմանատիպ համակարգ գործում է և օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող սուբյեկտներին տալիս է մի շարք առավելություններ, օրինակ՝ ԿԲ-ի կանոնակարգերով նախատեսված է վարկի տրամադրման համար ավելի ցածր ռիսկայնություն: Նախատեսված է, որ ԱԱՀ-ի վերադարձի առավելագույն ժամկետն է ավելի կրճատ նման հարկ վճարողների համար:

Նա ներկայացրեց, թե մաքսային ոլորտում ինչ չափանիշների պետք է համապատասխանեն տնտեսվարող սուբյեկտները օրինապահ դիտվելու, հավաստագիր ստանալու համար և ինչ առավելություններից կարող են օգտվել:

«Անձը պետք է գործի ընդհանուր հարկման համակարգում, ԱԱՀ վճարող լինի, ժամկետանց պարտավորությունների բացակայություն պետք է լինի: Հարուցված և չավարտված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների, սկսված և չավարտված մաքսային ստուգումների բացակայություն, տվյալ անձի կամ դրա պաշտոնատար անձի նկատմամբ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության դեպքերի վերաբերյալ նախաձեռնված և չավարտված քրեական վարույթների բացակայություն և այլ մի քանի չափանիշ, և ներկայացնեմ, թե օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ ստանալուց հետո ինչ առավելություններ կարող են ունենալ: Մասնավորապես, պարզեցված ընթացակարգերից կարող են օգտվել. մաքսային գործառնությունների առաջնահերթ կարգով իրականացում, մաքսային հսկողության առանձին ձևերի առաջնահերթ իրականացում, ապրանքների ավտոմատ բացթողման ընթացակարգերի կիրառություն, մաքսային գործառնություններին առնչվող հարցերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, նախնական հայտարարագրման ընթացակարգի կիրառության միջոցով ապրանքների բացթողում սահմանային մաքսային կետերում»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Ռուստամ Բադասյանը նշեց, որ արդեն 2 տարի կիրառվող նախնական մաքսային հայտարարագրման համակարգից օգտվողների թվի 2022 թվականի համեմատ 173 տոկոսով աճ կա: «Եթե 2022 թվականին 3976 բեռնատար սպասարկել ենք այս համակարգի միջոցով, ապա 2023-ին՝ 16 746 բեռնատար: Այսինքն՝ օգտվողների քանակը 4.2 անգամ ավելացել է, և մեր հաշվարկով՝ միայն 2024 թվականին 200 մլն դրամ տնտեսվարող սուբյեկտները խնայել են մաքսազերծման պրոցեսում այս համակարգից օգտվելու միջոցով»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն շարունակում է էժանանալ. Էժանացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 21-ին, կազմել է…
Մաշտոցի անվան համալսարանում կազմակերպվեց Աշխատանքի շուկա 2024-ը
Միջոցառումը հիանալի հնարավորություն է հավակնոտ ծրագրերի ներկայացմամբ մասնագիտական պրակտիկա կազմակերպելու համար...
ՊԵԿ-ը հունվար-ապրիլին բացահայտել է 65.7 մլրդ դրամի ստվերային շրջանառություն. բյուջե է վերականգնվել  մոտ 18.6 մլրդ դրամ
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, վերլուծական գործիքների և կարողությունների շարունակական զարգացման արդյունքում...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է...
ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել երեխա ունեցող և հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների աջակցության ծրագրի մասին
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն...
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ