News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Չորս մարդ ձերբակալվել, ավելի քան 100 ինտերնետ-սերվերներ շարքից դուրս են բերվել վնասակար ծրագրային ապահովում տարածող ցանցի դեմ միջազգային ոստիկանական գործողության ընթացքում, հինգշաբթի տեղեկացրել է Եվրոպոլը։

Եվրամիության իրավապահ ծառայությունը մայիսի 27-29-ին անցկացրած գործողությունն անվանել է «Էնդշպիլ», որը պատմության մեջ ամենամեծն է բոտնետների դեմ։

Հետաքննությունը գլխավորել են Գերմանիան, Նիդեռլանդները եւ Ֆրանսիան՝ մի քանի երկրների մասնակցությամբ, որոնք չեն մտնում ԵՄ-ի մեջ։

Ձերբակալություններ են կատարվել Հայաստանում եւ Ուկրաինայում, տեղեկացրել է Եվրոպոլը, եւ ավելի քան 2 000 դոմեններ այժմ գտնվում են ոստիկանության հսկողության տակ։

Քննության տվյալներով՝ գլխավոր կասկածյալներից մեկը վաստակել է 69 մլն եվրոյից (74,5 մլն դոլար) ոչ պակաս կրիպտոարժույթով՝ կայքերը վարձակալության տալով կիբեռհանցագործներին՝ շորթիչ ծրագրեր տարածելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
«Հրապարակ». Նորից ահազանգ բերդից
ՔԿԾ հանրային կապերի բաժնից մեզ պատասխանեցին, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին։ «ՀՀ ԱՆ ...
«Հրապարակ». Նորից ահազանգ բերդից
ՔԿԾ հանրային կապերի բաժնից մեզ պատասխանեցին, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին։ «ՀՀ ԱՆ ...
Երեք քաղաքացիներին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է. նա դիմել էր փախուստի
Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են, որ ժամը 19.20-ի սահմաններում Սևանի թերակղզու տարածքում անհայտ...
Չինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 38 մարդ է զոհվել
Ուղղակի տնտեսական կորուստները, նախնական գնահատականներով կազմում են մոտ 5,85 միլիարդ յուան ​​(մոտ 800 միլիոն դոլար)...
Ամենաշատ