News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է քրեականացնել երեխաների վրա հարձակումները՝ պայմանավորված նրանց ծնողների գործունեությամբ։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, մայիսի 30-ին 2023թ. պետական բյուջե կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ դիմելով օմբուդսմեն Անահիտ Մանասյանին։

Նրա կարծիքով՝ երեխաների վրա հարձակումները պետք է խստորեն պատժվեն օրենսդրական մակարդակով։ «Կարեւոր չէ՝ նրանց ծնողները իշխանության, ընդդիմության, ներկայացուցիչներ են, տաքսու վարորդներ, ծրագրավորողներ, թե էլի ուրիշներ։ Ինպես էլ որ վերաբերվելու լինենք այս կամ այն մարդուն, նրա երեխան չպետք է ենթարկվի հարձակումների»,- ասել է Հովհաննիսյանը։

Իր հերթին, Մանասյանը երեխաների իրավունքների պաշտպանությունն անվանել է առաջնահերթություն։ Նա ավելացրել է, որ քաղաքական գործիչների երեխաները հաճախ ենթարկվում են հարձակումների եւ քննադատության ամբողջ աշխարհում։ Բացի այդ, բանավեճը հասարակությունում պարունակում է անհանդուրժողության եւ ատելության շատ տարրեր։ «Հաճախ հարձակումները կատարվում են ոչ միայն քաղաքական գործիչների, այլեւ շարքային քաղաքացիների դեմ։ Քաղաքական գործիչների դեպքում կարեւոր է, որպեսզի  քրեական պատասխանատվությունը կիրառվի միայն ծայահեղ դեպքերում, այլապես դա կբերի քաղաքական հետապնդումների հարթություն»,- նշել է օմբուդսմենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ