News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Իսպանիայի պատգամավորների կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատ) վերջնականապես հավանություն է տվել երկրում բողոքի ակցիա հրահրած օրինագծին կատալոնյան անջատողականների համաներման մասին։ Քվեարկությունը հեռարձակվել է խորհրդարանի կայքում։

Նախաձեռնությունը պաշտպանել է 177 խորհրդարանական, 172-ը դեմ է արտահայտվել։ Օրինագիծը, որի տակ կարող են ընկնել մոտ 370 մարդիկ, հաջողվել է պաշտպանել նաեւ իսպանական տարածաշրջանի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի «Միասին հանուն Կատալոնիայի կուսակցության աջակցության շնորհիվ։ Նախաձեռնությունը գրանցվել է խորհրդարանում մոտ կես տարի առաջ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի Սոցիալիստական աշխատավորական կուսակցության կողմից։

Այժմ օրենքը պետք է հրապարակվի պաշտոնական կառավարական տեղեկագրում, դրա իրականացման համար պատասխանատու են դատարանները։ Համաներումն ուղղված է Կատալոնիայի «գոյության կարգավորմանը» եւ համաձայնեցվել է Իսպանիայի կազմից տարածաշրջանի դուրս գալուն աջակցող կուսակցությունների հետ, վարչապետի պաշտոնում Սանչեսի թեկնածության պաշտպանության դիմաց։ Առանց դրա նա չէր կարողանա նորից զբաղեցնել կառավարության ղեկավարի պաշտոնը։

Օրենքը խիստ քննադատության է արժանացել աջ ընդդիմության կողմից։ Իսպանիայում կազմակերպվել են բազմահազարանոց ցույցեր նախաձեռնության դեմ։ Օրենքը կարող է բողոքարկվել թագավորության Սահմանադրական դատարանում, ինչպես նաեւ ԵՄ դատարանում։ Այդպիսի մտադրության մասին արդեն հայտնել է պահպանողական Ժողովրդական կուսակցությունը։

Համաներումը ստորագրողներից մեկը Պուչդեմոնն է, որը Կատալոնիայի կառավարությունը գլխավորում էր 2017թ. անկախության  անօրինական հանրաքվեի ժամանակ։ Դրանից հետո նա փախել է երկրից, իսկ Իսպանիայի դատական իշխանությունները այս ողջ ընթացքում անհաջող փորձել են հասնել նրա արտահանձնմանը։ Քաղաքական գործիչն արդեն հայտնել է, որ պատրաստ է վերադառնալ թագավորություն։

Մայիսի 12-ին Կատալոնիայում տեղի են ունեցել տարածաշրջանային խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներով հաղթել է Սոցիալիստական կուսակցությունը։ Նրան հաջորդում է կոալիցիան՝ Պուչդեմոնի գլխավորությամբ։ Ոչ մի քաղաքական ուժի չի հաջողվել ստանալ խորհրդարանի տեղերի բացարձակ մեծամասնությունը, որպեսզի անխոչընդոտ հաստատի իր թեկնածուին տարածաշրջանի ղեկավարի պաշտոնում։ Ընտրություններից հետո Պուչդեմոնը հավաստիացրել է, որ պատրաստ է փորձել ձեռք բերել Կատալոնիայի խորհրդարանի աջակցությունը, որպեսզի նորից զբաղեցնի ինքնավար շրջանի կառավարության ղեկավարի պաշտոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեց տարի առաջ Իսպանիայից փախած Պուչդեմոնը խոստացել է Կատալոնիա վերադառնալ ընտրություններից հետո
Իսպանիայում գործում է Պուչդեմոնին ձերբակալելու օրդերը...
Իսպանիան համաներում է շնորհել կատալոնացի անջատողականներին
Մարտի 9-ին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Մադրիդի կենտրոն՝ բողոքելով կատալոնացի անջատողականների համաներման օրենքի դեմ․․․
Իսպանիայի խորհրդարանը մերժել է կատալոնյան նախկին ղեկավարների համաներման օրինագիծը
Իսպանիայի խորհրդարանը մերժել է համաներման օրինագիծը...
Իսպանիայում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք կատալոնյան նախկին ղեկավարների համաներման դեմ
Մադրիդում տեղի   է ունեցել բազմամարդ հանրահավաք...
Կատալոնիայի ղեկավարը հրաժարվել է ողջունել Իսպանիայի թագավորին
Արագոնեսը եւ Կոլաուն հրաժարվել են թագավորին ընդունած իշխանությունների հետ հերթ կանգնել․․․
Կատալոնիայի ղեկավարը հայտարարել է, որ 2023 թվականից սպասում է առաջընթացի հանրաքվեի հարցում
Պերե Արագոնեսը 2023 թվականից առաջընթաց է ակնկալում...
Ամենաշատ