News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով շուկայում առևտրով զբաղվող բազմաթիվ առևտրականների խնդրանքը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի միջնորդությամբ ընկերությունը որոշում է կայացրել առնվազն 3-5 ամսով հետաձգել շուկայի վերանորոգման աշխատանքները, առևտրականների` այլ առևտրի իրականացման վայր տեղափոխվելն առավել սահուն իրականացնելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել Կոմիտասի շուկայի սեփականատեր «Յունիոն-Սերվիս» ՍՊ ընկերությունը:

«Հաշվի առնելով վերջին շրջանում մամուլում տարածվող մի շարք կեղծ տեղեկությունները` հարկ ենք համարում նշել`

  1. Կոմիտասի շուկան ամբողջությամբ պատկանում է ՀՀ քաղաքացի Գրիգոր Տեր-Ղազարյանին, որևէ այլ ազգի ներկայացուցիչ չունի սեփականության որևէ բաժնեմաս:
  2. Շուկայի շենքը մասնավորեցվել է 30 սեպտեմբերի 2002թ., այժմյան սեփականատերն այն ձեռք է բերել մասնավոր անձանցից 1 սեպտեմբերի 2022թ.:
  3. Շուկայի շենքին հարող կիսախարխուլ բացօթյա առևրի տաղավարներն արդեն ապամոնտաժվել են և պլանավորվում է կառուցել ժամանակակից շինություն, որը նոր տեսք կհաղորդի Կոմիտասի պողոտային, իսկ Կոմիտասի շուկայի պատմամշակութային շենքն արտաքին միջամտության չի ենթարկվի»,-ասված է հայտարարության մեջ:
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն շարունակում է էժանանալ. Էժանացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 21-ին, կազմել է…
Մաշտոցի անվան համալսարանում կազմակերպվեց Աշխատանքի շուկա 2024-ը
Միջոցառումը հիանալի հնարավորություն է հավակնոտ ծրագրերի ներկայացմամբ մասնագիտական պրակտիկա կազմակերպելու համար...
ՊԵԿ-ը հունվար-ապրիլին բացահայտել է 65.7 մլրդ դրամի ստվերային շրջանառություն. բյուջե է վերականգնվել  մոտ 18.6 մլրդ դրամ
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, վերլուծական գործիքների և կարողությունների շարունակական զարգացման արդյունքում...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է...
ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել երեխա ունեցող և հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների աջակցության ծրագրի մասին
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն...
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Ամենաշատ