News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանը վերընտրվեց ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ մայիսի 30-ին կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոնի համալրման մրցույթի փակ, գաղտնի քվեարկության արդյունքում:

Բյուրոյի տնօրենին ընտրեց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմինը՝ խորհուրդը, որի կազմում են ՀՀ ներքին գործերի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչները:

Քվեարկության արդյունքում պարզ դարձավ, որ խորհրդի հինգ անդամներից երկուսը քվեարկել են թեկնածուներից Գևորգ Մարգարյանի օգտին, որը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն է, իսկ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արգամ Հովսեփյանը ստացավ երեք ձայն՝ ընտրվելով ՊՈԱԿ-ի նախագահ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ