News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը


Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին ջրհեղեղից տուժած տարածքների վերականգնման հարցում: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը չի արձագանքել օգնության առաջարկին։

«Մենք տեսել ենք դրական արձագանք և կրկնում ենք, որ բոլոր առաջարկներն ակտուալ են... Եվ որպես դաշնակիցներ մենք միշտ պատրաստ ենք ուս տալ՝ ելնելով Երևանի կարիքներից»,- ասաց Զախարովան՝ հիշեցնելով, որ Մարդասիրական արձագանքման ռուս-հայկական կենտրոնն անմիջապես միացել է հետևանքների վերացմանը և անհրաժեշտ տեխնիկան փոխանցել  Հայաստանի իշխանություններին։

Նա հիշեցրեց, որ 102-րդ բազայի ուժերով ու միջոցներով օգնելու պատրաստակամությունը հայտնել է ՌԴ ՊՆ-ն։ Օգնության տրամադրման հարցը քննարկում են նաեւ Հայաստանում գործող մի շարք ռուսական ընկերություններ, մասնավորապես՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, որը սպասարկում է Երեւան-Թբիլիսի երթուղին։

«Այն այս օրերին ակտիվորեն զբաղված է երկաթուղային տրանսպորտի վերագործարկմամբ։ Վայր են ուղարկվել տարբեր պրոֆիլների մասնագետներ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ միասին լուծումներ են փնտրում բարդ խնդիրների համար։ Եվս մեկ անգամ մեր ցավակցությունն ենք հայտնում մոլեգնող աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Մենք նաև կտրամադրենք բոլոր անհրաժեշտ օգնությունը՝ ջրհեղեղից տուժած շրջաններում բնականոն կյանքը վերականգնելու համար»,- նշել է Զախարովան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լոռու մարզի մի շարք տարածքներում ճանապարհի մակերեսը պետք է բարձրացվի. Սանոսյան
Կառավարության ներկայացուցիչը հայտնել է նաև, որ որոշ կամուրջներ, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվեն և կկառուցվեն այլ վայրերում...
Աղետի գոտում փոխհատուցման ինչ ծրագրեր են իրականացվելու․ մանրամասնում է Փաշինյան
Պետք է մարդկանց օգնենք, որ իրենց բնակարանները վերանորոգեն ու կարգի բերեն…
Լոռու և Տավուշի մարզերում «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից վերականգնվել են աղետից վնասված շուրջ  5 200 գծամետր գազատարներ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից իրականացված վթարավերականգնողական…
Ունենք վնասված կամ փլուզված 843 շենք-շինություն, 150 ավտոմեքենա, որոնք վնասվել են կամ ջրածածկ եղել. Սանոսյան
Լրջագույն վնասներ կան ջրամատակարարման ոլորտում,  Քարկոփն ու Ախթալա կայարանը մասնակի ջրամատակարարում ունեն, իսկ Դիլիջանը՝ ժամային գրաֆիկով…
Դեբեդի վարարման հետևանքով Քարկոփում անջատվել է ջրամատակարարումը. վարչական ղեկավար
Երեկ գիշեր Դեբեդի վարարման հետևանքով Քարկոփում ոչ միայն նոր տեղադրված ժամանակավոր հետիոտնային կամուրջն է փլուզվել, այլև ջրամատակարարումն է անջատվել...
Գիշերը Դեբեդը քշել տարել է մի քանի օր առաջ տեղադրված Քարկոպի հետիոտնային կամուրջը
Հիշեցնենք, որ այդ կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով շրջափակման մեջ...
Ամենաշատ