News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Աղետի գոտում այս պահին անհետ կորածներ չկան, զոհերի թիվը չի ավելացել։ Փրկարարներն այս պահին իրականացնում են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ:

Այս մասին Միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։

«Տավուշի և Լոռու մարզերում աղետի մասշտաբները շատ մեծ են, կան բազմաթիվ փլուզումներ, ջրալցումներ, ավտոմոբիլային ճանապարհների, կամուրջների փլուզումներ, բազմաբնակարան շենքերի ու տների, հասարակական նշանակության շենք-շինությունների, պտղատու այգիների ջրալցումներ: Վնասվել են գազատար ու ջրատար համակարգերը: Այդուհանդերձ, վերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնցում մինչ օրս ներգրավվել է 791 փրկարար: Մեր աշխատակիցները մասնակցում են նաև Քարկոփ համայնքի, Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասի և Թումանյան փողոցի մաքրման աշխատանքներին: Ջրահեռացման ու մաքրման աշխատանքները հատկապես Թումանյան փողոցում 90 տոկոսով ավարտվել են: Մնացած հատվածներում մաքրման աշխատանքները կավարտվեն մեկ-երկու օրվա ընթացքում»,- ասաց նա:

Աղետի գոտում մարդկանց տարհանման և կեցության հետ կապված խնդիրներ չկան: Ըստ Ցուցուլյանի, եթե Սանահին-Սարահարթ թաղամասի տարհանման գոտում գտնվող 141 բնակիչները ցանկանան արդեն իսկ տարհանված 137 համաքաղաքացիների պես տեղափոխվել աջ ափ, փրկարարները նրանց կօգնեն:

«Նրանք պարզապես իրենց կամքով են մնում այնտեղ, չեն ցանկանում թեկուզ ժամանակավորապես թողնել իրենց տները, ուստի ճոպանների միջոցով ապահովվում են սննդով: Խողովակի միջոցով փրկարարները նաև ջուր են տեղափոխում նրանց համար: Այնտեղ փրկարարները «Գազպրոմ» ընկերության աշխատակիցների հետ աշխատում են գազատարի վնասված հատվածի վերականգնման ուղղությամբ: Շուտով կլուծվի նաև էլեկտրականության հարցը, թեև փրկարար ծառայությունն արդեն իսկ աղետի գոտի է տեղափոխել 120 կիլովատ հզորությամբ երկու գեներատորներ, որոնք կարող են անհրաժեշտության դեպքում միացվել ցանցին:

Սանահին թաղամասում փրկարարները լուծում են նաև փոքր կամրջակներ կառուցելու հարցը, որպեսզի բնակչությունը կարողանա անխոչընդոտ ափից ափ տեղափոխվել: Միջոցներ են ձեռնարկվում նաև Ախթալա համայնքի համար փոքր կամուրջ կառուցելու ուղղությամբ: Ցուցուլյանի տեղեկացմամբ՝ այս պահին կա ընդհանուր առմամբ 441 տարհանված քաղաքացի, որոնցից 42-ը Տավուշի մարզում են, մնացածը Լոռու մարզում: 44 մարդ գտնվում է Ալավերդի քաղաքի հյուրանոցներում, ապահովված են անհրաժեշտ պարագաներով»,- տեղեկացրեց Ցուցուլյանը:

Մարզպետարանն օրվա մեջ մեկ անգամ հաղորդակցությունից կտրված բնակավայրերի բնակիչներին տրամադրում է բավականաչափ սնունդ, թեև անհրաժեշտության առաջացման դեպքում մատակարարումների պարբերականությունը ցանկացած պահի կարող է ավելանալ: Վարչական ղեկավարները թեև հավաստում են, որ սննդի հավելյալ պաշարների կարիք մարդիկ չունեն, բայցևայնպես, մատակարարումները չեն ընդհատվում:

«Թեև սկզբնական փուլում ՆԳՆ փրկարար ծառայության ուժերը բավարար են, բայցևայանպես ՀՀ կառավարությունը Տավուշի և Լոռու մարզերը հայտարարել է աղետի գոտի, դա նշանակում է, որ այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների գործընկերները ևս կարող են ընդգրկվել վերականգնողական աշխատանքներում:

Փրկարար ծառայության աշխատանքները դեռ մեկ շաբաթ կշարունակվեն, իսկ հետո արդեն համապատասխան տեխնիկայի միջոցով մասնագիտացված կառույցների միջոցով կտարվեն վերականգնողական բնույթի աշխատանքներ: Օպերատիվ շտաբը դեռ տևական ժամանակ կշարունակի գործել, քանի որ պետական ենթակառուցվածքների վերակառուցումը կպահանջի երկար ժամանակ:

Գետում ջրի մակարդակի նվազումից հետո կսկսվեն նաև գետի հունի մաքրման և պատնեշների վերականգնման աշխատանքները, քանի որ ափապաշտպան պատնեշները գրեթե ամբողջությամբ քանդվել են»,- նշեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լոռու մարզի մի շարք տարածքներում ճանապարհի մակերեսը պետք է բարձրացվի. Սանոսյան
Կառավարության ներկայացուցիչը հայտնել է նաև, որ որոշ կամուրջներ, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվեն և կկառուցվեն այլ վայրերում...
Աղետի գոտում փոխհատուցման ինչ ծրագրեր են իրականացվելու․ մանրամասնում է Փաշինյան
Պետք է մարդկանց օգնենք, որ իրենց բնակարանները վերանորոգեն ու կարգի բերեն…
Լոռու և Տավուշի մարզերում «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից վերականգնվել են աղետից վնասված շուրջ  5 200 գծամետր գազատարներ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից իրականացված վթարավերականգնողական…
Ունենք վնասված կամ փլուզված 843 շենք-շինություն, 150 ավտոմեքենա, որոնք վնասվել են կամ ջրածածկ եղել. Սանոսյան
Լրջագույն վնասներ կան ջրամատակարարման ոլորտում,  Քարկոփն ու Ախթալա կայարանը մասնակի ջրամատակարարում ունեն, իսկ Դիլիջանը՝ ժամային գրաֆիկով…
Դեբեդի վարարման հետևանքով Քարկոփում անջատվել է ջրամատակարարումը. վարչական ղեկավար
Երեկ գիշեր Դեբեդի վարարման հետևանքով Քարկոփում ոչ միայն նոր տեղադրված ժամանակավոր հետիոտնային կամուրջն է փլուզվել, այլև ջրամատակարարումն է անջատվել...
Գիշերը Դեբեդը քշել տարել է մի քանի օր առաջ տեղադրված Քարկոպի հետիոտնային կամուրջը
Հիշեցնենք, որ այդ կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով շրջափակման մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ