News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Երկրի ղեկավարը հազար տարվա չբացված դռնով, մայթերի վրայով դուրս է եկել ու փախել է։ Այս մասին կառավարության բակում հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Երկրի ղեկավարը հազար տարվա չբացված դռնով, մայթերի վրայով դուրս է եկել ու փախել է»,- հայտարարեց նա։

Նշենք, որ ակցիայի մասնակիցները վաղ առավոտից, երբ զուգահեռ կառավարության հերթական նիստն էր ընթանում, շրջափակել էին կառավարության մուտքերը, և պարալիզացրել էին նաև Հանրապետության հրապարակում շարժը։

Այդ ընթացքում Հանրապետության հրապարակում իրավիճակը լարված էր։ Քաշքշուկ էր սկսվել ոստիկանների ու քաղաքացիների միջև այն բանից հետո, երբ ոստիկանները հորդորել էին Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներին անցնել ճանապարհի երթևեկելի հատված։ Քաշքշուկի արդյունքում կան նաև բերման ենթարկվածներ։ Որոշ ժամանակ անց Հանրապետության հրապարակից ակցիան տեղափոխվել է կառավարության բակ։

Հիշեցնենք, որ այսօր Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն անհնազանդության ակցիա է սկսել Հանրապետության հրապարակում: Այս պահին ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացած հրապարակում: Նրանք վահաններով զինված մի քանի շարքով պատ կազմած փակել են դեպի Մելիք-Ադամյան փողոց տանող հատվածը: Ոստիկանական ուժեր կան նաեւ կառավարության շենքի մյուս կողմերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ