News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Իսրայելը Ֆրանսիային պատասխան չի տվել Իսրայելի և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման միջև լարվածությունը թուլացնելու վերաբերյալ Փարիզի առաջարկներին, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Քրիստոֆ Լեմուանին։

«Լիբանանցիներից համեմատաբար դրական պատասխան ենք ստացել, բայց, ըստ իս, այս պահին Իսրայելից ոչ մի պատասխան չենք ստացել»,- ամենօրյա ճեպազրույցում լրագրողներին հայտնել է Լեմուանը։ Գրավոր առաջարկն, ըստ նրա՝ առնչվում է նաև երկարաժամկետ սահմանային խնդիրներին և այդ հարցը քննարկվել է գործընկերների, ներառյալ՝ Միացյալ Նահանգների հետ:

Իսրայելը և «Հըզբոլլահ»-ը վերջին ամիսներին Գազայի պատերազմին զուգահեռ ավելի ու ավելի խոշոր ամենօրյա գրոհներ են իրականացրել Լիբանանի սահմանների վրա՝ ինչը սպառնում է տարածաշրջանային ավելի լայն հակամարտության վերածվել:

Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Փարիզը պատմական կապեր ունի Լիբանանի հետ և երկու կողմերին ներկայացրել է գրավոր առաջարկություններ, ըստ որոնց «Հըզբոլլահ»-ի էլիտար ստորաբաժանումը նահանջելու է Իսրայելի սահմանից 10 կմ հեռավորության վրա, իսկ Իսրայելն իր հերթին  դադարեցնելու է հարձակումները հարավային Լիբանանի վրա:

Ապրիլին Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն այցելել է Լիբանան և Իսրայել՝ աջակցելու համար Ֆրանսիայի ջանքերին, իսկ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն այս ամսվա սկզբին այցելել է Փարիզ: Չորեքշաբթի բանակցությունների համար Փարիզ էր ժամանել Լիբանանի արտգործնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հըզբոլլահ»-ը հայտարարել է իսրայելական հարվածի հետևանքով իր հրամանատարներից մեկի մահվան մասին
«Հըզբոլլահ»-ի նշված անդամը ղեկավարել է խմբավորման ցամաքային զորքերը Ջուայա շրջանում...
Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը հազիվ թե մինչեւ տարեվերջ կարգավորեն հակամարտությունը. Politico
Բայդենի վարչակազմը կասկածում է, որ Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը կկարգավորեն հակամարտությունը մինչեւ տարեվերջ...
Իսրայելական բանակը ոչնչացրել է Ռաֆահի ենթակառուցվածքի ավելի քան 70%-ը. Լրատվամիջոց
Քաղաքապետը նաև ընդգծել է, որ Ռաֆահ քաղաքի ավելի քան 70%-ը և նրա ենթակառուցվածքները ավերվել են ուժեղ...
Իսրայելը կարող է «Հեզբոլլահ»-ի հետ լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվել. NYT
Իսրայելը լիբանանյան կուսակցության հետ «ռիսկային խաղ է խաղում»...
Բայդենի վարչակազմը հիասթափված է Գազայում լողացող նավամատույցի նախագծից. NYT
Նավամատույցի շահագործման նույնիսկ համեստ նպատակները, հավանաբար, չեն իրականացվի...
Իրանի արտգործնախարարի ԺՊ-ն ադրբեջանցի գործընկերոջն ասել է Գազայում պատերազմի դադարեցման անհրաժեշտության մասին
Իր ուղերձում Բաղերին հույս է հայտնել, որ իսլամական ումման ականատես կլինի Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և ցեղասպանության ավարտին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ