News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն Կում քաղաքում ավագ դասախոսների և օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը հայտարարել է, որ Իսրայելը Եգիպտոսի արտգործնախարարի միջոցով ուղերձ է հղել՝ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի դեսպանատան գրոհի վերաբերյալ Թեհրանի արձագանքը կանխելու նպատակով, գրում է Tasnim-ը։

Գեներալ Հաջիզադեն ընդգծել է, որ «Ճշմարիտ խոստում» գործողությունը իսրայելական ​​ռեժիմի հանցավոր գործողությունների հետևանքն էր։

«Եթե Իսրայելի նպատակն էր սպանել իրանցի բարձրաստիճան զինվորականներին, նա կարող էր դա անել Սիրիայում Իրանի հյուպատոսությունից դուրս: Իսրայելի նպատակն էր հասնել ռազմավարական հաղթանակի՝ հոկտեմբերի 7-ին կրած պարտությունը փոխհատուցելու համար»,- նշել է նա։

Ըստ Իրանցի գեներալի՝ ռազմավարական հաղթանակներն տարածաշրջանային հետևանքներ են ունենում։

Նա հայտարարել է, որ Իրանի դեմ Իսրայելի գործողությունները «սխալ հաշվարկ էին, քանի որ դրանք ենթադրում էին, որ Իրանը չի արձագանքի, փոխարենը ակնկալելով, որ դիմադրության ուժերը կգործեն:

Հաջիզադեն հայտնել է, որ Իրանի հարձակումները հետ մղելու համար պատրաստվել էր 221 կործանիչ։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատարը գործողությունն անվանել է « ամենամեծ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի գործողությունն աշխարհում»։

Հաջիզադեն հայտարարել է, որ «Ճշմարիտ խոստում» գործողության ընթացքում գործի է դրվել Իրանի ռազմական ներուժի 20%-ը։

«Իսրայելական հակահրթիռային պաշտպանության համակարգերի վրա գրոհ չի եղել, քանի որ դրանք մոտ են եղել խոշոր քաղաքներին, և եթե սիոնիստական ռեժիմի հետ պատերազմը շարունակվեր, Իսրայելը ոչնչացնելու համար շատ ժամանակ չէր պահանջվի»,- հավելել է իրանցի գեներալը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ