News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Աֆրիկյան մայրցամաքից ամեն տարի արտահանվող ապօրինի ոսկու հիմնական ստացողը Արաբական Միացյալ Էմիրություններն է, ասված է Swissaid ոչ կառավարական կազմակերպության հրապարակած զեկույցում։

Ըստ Swissaid-ի՝ 2012-2022 թվականներին ԱՄԷ-ն Աֆրիկայից ստացել է 115 միլիարդ դոլար արժողությամբ ավելի քան 2500 տոննա մաքսանենգ ճանապարհով ստացված ոսկի:

Շվեյցարիայի և Հնդկաստանի հետ մեկտեղ ԱՄԷ-ն մեղադրվում է ամեն տարի Աֆրիկայի պաշտոնապես չհայտարարագրված ոսկու արդյունահանման գրեթե 80 տոկոսից օգտվելու մեջ:

ՀԿ-ի զեկույցում նշվում է, որ Աֆրիկայից մաքսանենգ ոսկին որպես կանոն, հայտնվում է ԱՄԷ-ում: Արաբական Միացյալ Էմիրությունները 2022 թվականին Աֆրիկայից ստացել է ոչ աֆրիկյան երկրներ ներկրված ամբողջ ոսկու 47%-ը:

Swissaid-ի տվյալներով՝ միայն 2022 թվականին Աֆրիկայից մաքսանենգ ճանապարհով դուրս է բերվել շուրջ 31 միլիարդ ԱՄՆ դոլարի ոսկի։ Տասնամյակներ շարունակ Արաբական Միացյալ Էմիրություններն ձգտել է անօրինական միջոցներով դառնալ աշխարհի առաջատար ոսկու շուկաներից մեկը:

2022 թվականի վիճակագրությունը ցույց է տալիս, որ Արաբական Միացյալ Էմիրություններ ոսկու ներկրման ծավալը կազմել է շուրջ 15 միլիարդ դոլար, ընդամենը մեկ տարվա ընթացքում աճելով 50 տոկոսով։ Դուբայը, որը հայտնի է որպես ոսկու քաղաք, Արաբական Միացյալ Էմիրությունների ոսկու ներմուծման և արտահանման ծաղկող շուկայի կենտրոնն է:

10 տարվա՝ 2012-2022 թվականների ընթացքում Աֆրիկայից ԱՄԷ ոսկու արտահանումը 86,3 տոննայից հասել է շուրջ 204 տոննայի: Սուդանը, Մալին և Զիմբաբվեն գլխավորում են մաքսանենգ ճանապարհով չհայտարարագրված ոսկի տեղափոխող աֆրիկյան 38 երկրների ցանկը։

Զիմբաբվեի վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության 2021 թվականի զեկույցում նշվում է, որ երկիրը մաքսանենգության պատճառով ամսական կորցնում է մինչև 100 միլիոն դոլար:

Քանի որ 2024 թվականին ոսկու գինը հասնելու է ռեկորդային մակարդակի, ոսկու մաքսանենգության ցանցերի կարևորության և արժեքի աճը, ամենայն հավանականությամբ, ըստ Swissaid-ի՝ կսրի հակամարտությունն այնպիսի երկրներում, ինչպիսին Սուդանն ու Կոնգոն են: Զեկույցում նշվում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները ստանում է չհայտարարագրված աֆրիկյան արտահանման 93 տոկոսը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ