News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իսլամաբադում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ կողմերը քննարկել են տնտեսության, առևտրի, էներգետիկայի, զբոսաշրջության, կրթության, գիտության և մշակույթի, տրանսպորտի և պաշտպանության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

«Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա եռակողմ համագործակցության ձևաչափի ակտիվության ամրապնդումը բոլոր ոլորտներում առանձնահատուկ ներդրում կունենա փոխշահավետ համագործակցության մեջ և կծառայի բոլոր երեք երկրների տարածաշրջանային և գլոբալ դիրքերի ամրապնդմանը»,- նշված է երեք երկրների համատեղ հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ