News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Իսրայելի ռազմական կաբինետի նախարար Բենի Գանցի ապրիլին արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջից հետո, նրա «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Պնինա Տամանո-Շատան երկրի խորհրդարանը՝ Կնեսետը ցրելու մասին օրինագիծ է ներկայացրել: Դրա մասին հայտնել է Times of Israel պարբերականը։

«Հոկտեմբերի 7-ն աղետ է, որը մեզանից պահանջում է վերադառնալ և շահել ժողովրդի վստահությունը, ստեղծել ազգային միասնության լայն և կայուն կառավարություն, որը ընդունակ է ապահով կերպով, առաջին հերթին Իսրայելական հասարակությունում առաջնորդել մեզ անվտանգության, տնտեսության վիթխարի մարտահրավերների դեմ հանդիման», - նշել է Տամանո-Շատան: Նա հավելել է, որ նախագիծը հիմա ներկայացնելը Իսրայելին հնարովորություն կտա այն քննարկել ընթացիկ օրենսդրական նստաշրջանում։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը մերժել է կոչը՝ որակելով այն պատերազմի ջանքերին վնասող աններդաշնակ և անհարկի կոչ: «Լիկուդը» գլխավորում է 120 անդամ ունեցող Կնեսետում 64 հոգանոց կոալիցիոն դաշինքն՝ առանց Գանցի կուսակցության, որը կոալիցիային է միացել հոկտեմբերի 7-ից հետո, ինչը օրինագծի մերժումը քիչ հավանական է դարձնում:

«Պատերազմի պայմաններում Իսրայելին պետք է միասնություն, ոչ թե մասնատում: Ազգային միասնության կառավարության լուծարումը պարգև է (ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա) Սինվարի համար, ընկրկում միջազգային ճնշման դեմ և մահացու հարված մեր առևանգվածներին ազատելու ջանքերին», - ասված է իշխող կուսակցության հայտարարության մեջ:

Ի պատասխան՝ «Ազգային միաբանություն»-ը հայտարարել է, որ հենց Նեթանյահուն է երբեմն անձնական շահերը վեր դասում ազգային շահերից, և պատասխանատու է կառավարության լուծարման համար։ Գանցի և Նեթանյահուի միջև լարվածությունն աճում է այն բանից հետո, երբ Բենի Գանցը հոկտեմբերի 7-ից հետո միացավ կառավարությանը:

Գանցը ապրիլի 3-ին կոչ արեց մինչև սեպտեմբեր արտահերթ ընտրություններ անցկացնել Իսրայելում՝ Գազայում պատերազմի ընթացքի և պատանդներին չվերադարձնելու անընդունակության պատճառով աճող դժգոհության պայմաններում: Վեց շաբաթ անց Գանցը հեռուստատեթերում վերջնագիր ներկայացրեց Նեթանյահուին` սպառնալով դուրս գալ կոալիցիայից, եթե երկրի վարչապետը մինչև հունիսի 8-ը չընդունի Գազայի հակամարտությունը կարգավորելու համաձայնեցված տեսլականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ