News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Շարժումը չի մարել, այդ մարդիկ են մարել, որևիցե բան մեր ճանապարհին խոչընդոտ չի կարող լինել։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Հայ մարդը չի կարող հանգիստ գլուխը դնել բարձին քնել, քանի որ հայրենիքը այսպիսի ծանր իրավիճակում  է և մենք ուրիշ ճանապարհ չունենք, բացի մեր նպատակներին հասնելը։ Եվ հասնելու ենք մեր նպատակներին ի հեճուկս ամեն ինչի։

Պետական ապարատում մենք ունենք բազմաթիվ մեզ աջակցող, սիրելի, պաշտելի հայրենակիցներ, որոնք որ մեր կողքին են, անհրաժեշտ պահին մեզ միանալու են»,-ասել է նա:

Գառնիկ Դանիելյանը անդրադարձավ նրան, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոանիսյանը փորձել է պարզել, թե որտեղից են կարողացել շարժման անդամները բեմահարթակ կառուցել Հանրապետության հրապարակում, եւ ասաց, որ այս շարժման հետեւում  կանգնած է միայն հայ ժողովուրդը:

«Մենք ունենք բազմաթիվ աջակիցներ, գյուղերից, քաղաքներից բազմաթիվ մարդիկ են գալիս, ով ինչով կարողանում, աջակցում է այս օրերին»,- հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ