News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Օդեսա կատարած այցի ժամանակ հայտարարել է Ուկրաինային 500 միլիոն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթի մասին, հայտնել է գերմանական Dpa գործակալությունը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան ուշադիր հետևում է իր տարածքի խորքում հարվածների մասին հայտարարություններին։ Ըստ Պուտինի՝ ՆԱՏՕ-ն պետք է  իրեն հաշիվ տա՝ ինչի հետ են խաղում։

«Ստոլտենբերգը, անդրադառնալով Ռուսաստանի Դաշնությունում գերճշգրիտ զենքի կիրառման թեմային, չի կարող չիմանալ, որ նման հարվածներ կարող են հասցվել առանց ուկրաինացի զինվորականների մասնակցության՝ միայն տիեզերական միջոցների կիրառմամբ»,- Տաշքենդում անցկացված մամուլի ասուլիսում շեշտել է Ռուսաստանի նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ