News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է Իսրայելի հետ ամբողջական համաձայնության գալու պատրաստակամության մասին։

«Այսօր միջնորդներին տեղեկացրել ենք մեր հստակ դիրքորոշման մասին, որ եթե զավթիչները դադարեցնեն իրենց պատերազմն ու ագրեսիան Գազայում մեր ժողովրդի դեմ, պատրաստ ենք հասնել ամբողջական համաձայնության, որը կներառի համապարփակ փոխանակման գործարք», - ասված է խմբավորման թելեգրամյան ալիքում զետեղված հայտարարության մեջ:

ՀԱՄԱՍ-ը նշում է, որ իրենք բանակցությունների նախորդ փուլերի ընթացքում ճկունություն և դրական վերաբերմունք են ցուցաբերել միջնորդների ջանքերի նկատմամբ, ինչը հանգեցրել է մայիսի 6-ին միջնորդների առաջարկի հաստատման հայտարարությանը:

Նշվում է նաև, որ այս ամսվա սկզբին ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ համաձայնել է Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ առաջարկվող զինադադարին։

ՀԱՄԱՍ-ը երկար ժամանակ պնդում է, որ Գազայի հատվածի հետ Իսրայելի վարած պատերազմի ավարտը նախապայման է՝ Գազայում պահվող իսրայելցի պատանդներին՝  իսրայելական բանտերում պահվող պաղեստինցի գերիների հետ փոխանակման համար: Իսրայելը մերժել էր ՀԱՄԱՍ-ի առաջարկը, այնուհետև մայիսի 7-ին սկսել է իր երկար սպասված հարձակումը Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի վրա:

«Իսրայելը մեր դրական դիրքորոշմանն արձագանքեց՝ ներխուժելով Ռաֆահ քաղաք և գրավելով անցակետը, և մեկնաբանություններ արեց, որոնք հանգեցրին միջնորդական ջանքերի վիժեցմանը», - ասված է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ