News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
Տեսնել լրահոսը

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Առաջնորդության դպրոցի Առաջնորդության զարգացման 2023-2024 թթ. դասընթացի ավարտական միջոցառմանը։

Առաջնորդության զարգացման 2023-2024 թթ. դասընթացի մասնակից ուսանողները ստացել են առաջնորդությանը վերաբերող կարևոր գիտելիքներ ու փորձառություններ, այդ թվում՝ առաջնորդության հիմնարար սկզբունքներ, արդյունավետ կարիերա և գործարար կապեր, բիզնեսի ինովացիոն զարգացում, թիմային աշխատանք, հաղորդակցություն և բանակցություններ։

Նրանց համար դասախոսություններով են հադես եկել և իրենց փորձով կիսվել տարբեր գործարարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ և հանրային գործիչներ Հայաստանից ու այլ երկրներից։ Ուսանողները նաև կատարել են ուսումնասիրություններ և մշակել ու իրականացրել սեփական նախագծեր։

«Իրական առաջնորդ լինելը միշտ բարդ ու պատասխանատու է, քանի որ կառավարչից բացի առաջնորդը պիտի նաև լինի ընկերության արժեքների կրող և ջատագով, նա պիտի օրինակ ծառայի բոլորի համար, նաև պիտի այնպիսի մթնոլորտ ստեղծի, որ ցանկացած աշխատակից կարողանա օգտակար առաջարկներով հանդես գա ու իրականացնի դրանք։ Դուք էլ, որպեսզի դառնաք լավ առաջնորդներ պիտի չվախենաք ստեղծագործ, հետևողական ու վստահ լինել ձեր աշխատանքի մեջ», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Առաջնորդության դպրոցը կարևորում է գործնական բիզնես գիտելիքների և փորձառության փոխանցումը ապագայամետ երիտասարդներին։ Վստահ ենք, որ պարոն Յիրիկյանի և Առաջնորդության Դպրոցի մյուս անձնվեր դասախոսների տեսլականներին, վերլուծություններին ու փորձառություններին հաղորդակցումը կարևոր ազդեցություն կունենա մասնակիցների գալիք ձեռքբերումների և Հայաստանի զարգացման գործում», - ասել է Առաջնորդության դպրոցի հիմնադիր նախագահ Սամվել Մովսիսյանը։

Առաջնորդության դպրոց հիմնադրամը գործում է 2009 թվականից։ Կազմակերպության առաքելությունն է տեղական և միջազգային կայացած գործիչների, տեսաբանների ու կազմակերպությունների համագործակցությամբ աջակցել ապագա նորարար բիզնես առաջնորդների զարգացմանը Հարավային Կովկասի և Պարսից ծոցի ռեգիոններում։

Photo 333 (1).jpg (107 KB)

Photo 333 (2).jpg (119 KB)

Photo 444.jpg (114 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom ընկերությունը տեղեկացնում է
Աշխատանքերն իրականացվում են Գյումրիի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և միտված են ցանցերի արդիականացմանը...
Ucom-ը տեղեկացնում է
Նույն աշխատանքներն իրականացվելու է Երևանի կենտրոնում հուլիսի 12-ին...
Smart Place․ խելացի լուծումներ հարմարավետ ու էներգախնայող ապրելակերպի համար (ֆոտո)
Smart Place-ի նպատակն էներգաարդյունավետ ու հարմարավետ ապրելակերպի տարածումն է Հայաստանում: «Այս լուծումների շնորհիվ ցանկացած միջավայր կդառնա խելացի...
Ucom-ը նոր մատչելի առաջարկ ունի այս ամռանը ճանապարհորդող բաժանորդների համար
Փաթեթն ակտիվացնելուց հետո երկու շաբաթվա ընթացքում բաժանորդը կստանա կարճ հաղորդագրություն, որում կբացատրվի, թե ինչպես բաժանորդը կարող է ստուգել իր անհատական կոդը...
Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Շառլ Ազնավուրի կինոաշխարհը» ցուցադրության բացումը Գյումրիում
ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելեց OVIO-ի տվյալների մշակման կենտրոն
Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիս ամսին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ