News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ հունիսի 3-ին, քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացրել է տարբեր խմբերի կողմից հնչեցվող ահազանգը, որ կենդանաբանական այգու փիղը՝ Բունկան, միայնակ է բնակվում։

«Այս երկու օրվա ընթացքում բազմաթիվ նամակներ եմ ստանում Բունկա փղի հետ կապված։ Խոսքը նրա մասին է, որ մեր կենդանաբանական այգում կա մի փիղ, որը միայնակ է այնտեղ բնակվում, ու տարբեր բնապահպանական խմբեր ահազանգում են, որ այդ պայմանները լավը չեն»,- ասաց նա՝ հետաքրքրվելով, թե ինչ փուլում են աշխատանքները։

Արձագանքելով՝ բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանն ասաց․ «Առաջին բանը, որը ձեռնարկել ենք, փղի ազատավանդակի ընդլայնումն է եղել, որը հնարավորություն կտա Բունկային լավ պայմաններով ապահովել, ինչպես նաև ունենալ հնարավորություն երկրորդ փիղ բերելու համար»։

Առաջարկվել է  փղի պայմանների բարելավման մի քանի սցենար.  առաջինը փղի տեղափոխումն է Կամբոջա, մեկ այլ սցենար, որ նա մնա Կենդանաբանականում, բայց ունենա համապատասխան պայմաններ, տեղափոխությունը շատ ավելի մեծ ռիսկեր է պարունակում, քան մնալը, այդ պատճառով էլ ավելի ճիշտ կլինի՝ ապահովել պայմանների բարելավում:

Ավինյանը հետաքրքրվել է, թե որքան է տևելու գործընթացը։

Ի պատասխան՝ նրան զեկուցել են, որ  նախորդ տարի հայտարարվել է ազատավանդակի ընդլայնման մրցույթ, սակայն չի եղել մասնակից, նոր մրցույթ կլինի հունիսի 13-ին, այս տարի պետք է լինի մասնակից, և նախագծումն ու կառուցումը այս տարի պետք է որ սկսվի:

Ավինյանն էլ իր հերթին նշեց․ «Բունկա փղի պատմությունը հսկողական թող դառնա, մենք պարբերաբար կանդրադառնանաք այս հարցին»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թերի աղբահանությունը «գրավում» է արջերին․ ինչպես է մարդկային անփութությունն աշխատում ի վնաս
Վայոց ձորի բնակավայրեր արջերի  հաճախակի այցերի պատճառ կարող է լինել նաև ոչ պատշաճ աղբահանությունը։ Այս տեսանյութը նկարահանել են FPWC թակարդ...
Հավն ընկել է Գինեսի ռեկորդների գիրքը՝ թվերը, տառերը և գույները ճանաչելու ունակության համար
Անցյալ տարի նա մի քանի հավ է գնել, որոնց մեջ նաև Լեյսին էր...
Դինոզավրերից ավելի հին, կամ ինչպես «պրուսացիները» վերացան Հայաստանում 90-ականներին
Գիտնականների կարծիքով՝ ուտիճները Երկրի վրա հայտնվել են մոտ 300 միլիոն տարի առաջ՝ ածխի...
Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում վերջին ամիսներին 7 ձագ է ծնվել
«Դիլիջան» ազգային պարկի ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում վերջին…
Մարդ և արջ՝ հարևաններ Վայոց ձորում. FPWC-ի համապարփակ մոտեցումը
FPWC-ն բազմակողմանի մոտեցում է ցուցաբերում՝ ներդնելով մի շարք նորարարական լուծումներ: Դրանց թվում են...
«Կենդանիների խնամքի կենտրոն»-ից վերջին ամիսներին 76 շուն է խնամակալ ունեցել (վիդեո)
Համայնքային դպրոցներում կազմակերպվում են կրթական արշավներ և, սրանով…
Ամենաշատ