News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած  «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում մայիսի 31-ին Չինաստանի Շանհայ քաղաքից Երևան է հասել առաջին բեռնատարը՝ անցնելով Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Իրանի տարածքներով։ Չինաստանից Հայաստան բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին բեռնատարի դիմավորման միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը, ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետնիյազ Մաշալովը, Ուզբեկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանը, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը։

«Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մշտապես կարևորվել են տրանսպորտային փոխկապակցվածության և տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ գործադրվող ջանքերը»,- այս մասին նշել են ՀՀ ՏԿԵ նախարարությունից՝ անդրադառնալով միջոցառման կարևորությանը և Հայաստանի համար «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նշանակությանը:

Նախարարությունից նաև հավելել են, որ համապատասխան մեխանիզմներ մշակվել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

«Հիշյալ ուղղությամբ պրակտիկ քայլերը, կառուցողական ջանքերը ՀՀ կառավարության համար խրախուսելի են: Կարևորում ենք դրանց շարունակականության ապահովումը: Ընկերությունը (խմբ․ Gold Way) իրականացրել է նոր երթուղով բեռնափոխադրում, որը միանշանակ ողջունելի է»,- նշել են ՀՀ ՏԿԵ նախարարությունից՝ հավելելով, որ այս կապակցությամբ ընկերությունը միջոցառմանը հրավիրել է ՀՀ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների:

Բեռնափոխադրումն իրականացրած կազմակերպության հիմնադիր տնօրեն Արմեն Սահակյանն իր խոսքում նշել է, որ ընկերությունը երկար փնտրտուքներից հետո կարողացել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում Չինաստանից Հայաստան ցամաքային բեռնափոխադրումների գործընթաց կազմակերպել։

«Այս բեռը եկել է Չինաստանի Շանհայ քաղաքից, որտեղ մեքենան բեռնվում է, և հասցվում է չինական Խարգոս քաղաք, որը Ղազախստանի հետ սահմանային անցումային կետ է։ Խարգոսում բեռը վերաբեռնվել է այս ղազախական մեքենայի մեջ, կատարվել են բոլոր մաքսային ձևակերպումները, որից հետո բեռնատարը դուրս է եկել երթուղի։ Բեռնատարը մինչև Երևան է եկել ցամաքային տարբերակով՝ անցնելով Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Իրանի տարածքներով։ Բեռը բոլոր նշված երկրների տարածքներում անցել է համապատասխան մաքսային և անցումային կետերը․ խնդիրներ եղել են, բայց դրանք լուծվել են, և 20-22 օրում այս բեռը Շանհայից հասել է Երևան առանց լուրջ խոչընդոտների»,- տեղեկացրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հիմնանորոգվում է Ենոքավան-Կարմիրգյուղ հանրապետական նշանակության ճանապարհի մի հատվածը
Մոտ 1.2կմ տեղամասում կիրականացվի փոսային նորոգում‚ հարթեցնող և ասֆալտբետոնե շերտերի տեղադրում։ Բնակավայրում կառուցվում են մայթեր...
ՀՀ տարածքով ճանապարհի մասին խոսում է միայն Ռուսաստանը, իսկ ԱՄՆ-ն, Եվրոպան խոսում են միջանցքի մասին. Բագրատյան
Ճանապարհ եւ միջանցք բառերը տարբեր նշանակություն ունեն. Ճանապարհի…
Վերին Լարսում 2000-ից ավելի բեռնատար է կուտակվել. սահմանվել է բարձր պատրաստության ռեժիմ
Պետական սահմանին տարանցիկ ավտոտրանսպորտի կուտակման պատճառով...
Ճանապարհային հարկի արտոնություններ կսահմանվեն՝ Հայաստանի տարանցիկ դերը բարձրացնելու համար
Առկա խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում՝ հնարավորություն ընձեռնելով սահմանել ճանապարհային հարկ...
Վերին Լարսի ռուս-վրացական հատվածում ավելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել
Այսօր Վերին Լարսում գործում է 39 գիծ՝ 12-ը բեռնափոխադրումների, երկուսը՝ ավտոբուսների, մեկ ռեզերվային և 24-ը՝ մարդատար ավտոմեքենաների համար...
Հիմնանորոգվում է Երնջատափ - Շողակն ավտոճանապարհի մի հատվածը
Հողային աշխատանքներն ավարտական փուլում են։ Կառուցվում են մայթերը...
Ամենաշատ