News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
Տեսնել լրահոսը

Մայիսի 24-28-ը Ucom ընկերության աջակցությամբ Երևանում տեղի ունեցավ «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը, որն այս տարի անցկացվում էր «Կենսաբազմազանություն. բնության զարկերակը» խորագրի ներքո։

Մայիսի 28-ին Հայաստանի կինոգործիչների միության դահլիճում տեղի ունեցավ փառատոնի փակման արարողությունը, որտեղ հայտնի դարձան հայտարարված անվանակարգերի հաղթողները։ Ջոն Բըրթոնի անվան մրցանակ․ ֆիլմեր բնապահպանների մասին անվանակարգում հաղթել է «Իմ գողացված երկիրը», ռեժիսոր՝ Մարկ Ուիզ, Գերմանիա; լիամետրաժ դոկումենտալ ֆիլմեր կենսաբազմազանության պահպանության մասին անվանակարգում հաղթել է «Բարձրանալով խորքից» ֆիլմը, ռեժիսոր՝  Մեթյու Ռից, ԱՄՆ; կարճամետրաժ ֆիլմեր կենսաբազմազանթյան պահպանության մասին անվանակարգում հաղթել է «Թռչունների արքա» ֆիլմը, ռեժիսոր՝ Դարիա Ռազումնիկովա, Ռուսաստան, և երիտասարդների և երեխաների կողմից/համար բնապահպանության մասին ֆիլմեր անվանակարգում՝ «Վտանգը վերևից», ռեժիսոր՝ Մարիամ Խայաթ, Սաուդյան Արաբիա։ 

Ucom ընկերության աջակցությամբ «Արևորդի» միջազգային բնապահպանական 12-րդ փառատոնի շրջանակում  առաջին անգամ գործեց Երիտասարդական անկյուն։ Չորս օր շարունակ երիտասարդների համար անցկացվեցին հնարավորությունների էքսպո, որտեղ երիտասարդները կարողացան ծանոթանալ ոլորտում առաջատար բնապահպանական և կրթական 14 կազմակերպությունների աշխատանքների և հնարավորությունների հետ, ինչպես նաև հասանելի էին 16 աշխատարաններ։

«Արևորդի փառատոնը միշտ եղել է իմ սիրելի միջոցառումներից մեկը, իսկ այսօր ես ուրախ եմ տեսնել Ucom-ի աջակցությամբ Երիտասարդական անկյան ծնունդը, որը շատ հաջող ստացվեց և բազմաթիվ երիտասարդներ ծանոթացան շրջակա միջավայրի հետ կապված խնդիրների հետ, ինչպես նաև այդ խնդիրները լուծող կազմակերպությունների գործունեության հետ։ Սա չափազանց կարևոր է, քանի որ աշխարհում չկա և մեկ անձ, ում չեն վերաբերում բնության խնդիրները», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մեծ ակտիվությունն ու հետաքրքրությունը մեզ հուշեցին, որ երիտասարդական անկյունը հենց այս ձևաչափով կդառնա փառատոնի շարունակական մաս։ Արձագանքներից պարզ դարձավ, որ մասնակիցները ոչ միայն գործնական գիտելիքներ և հմտություններ են ձեռք բերել առավել կայուն կենսակերպ վարելու համար, այլև ձևավորել են ընկերական հարաբերություններ», - ասել է Սոնա Քալանթարյանը, «Արևորդի» միջազգային փառատոնի տնօրենը։

Երիտասարդական անկյան շրջանակում շուրջ 1000 երիտասարդ հնարավորություն ունեցավ տեղեկանալու ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ կրթական նախաձեռնությունների և նրանց հնարավորությունների մասին։

Ֆիլմերի ցուցադրություններից զատ, այս տարի փառատոնի շրջանակում  հնարավոր էր տեսնել մի շարք թեմատիկ ցուցահանդեսներ ևս։

«Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացմանը աջակցել են նաև Երևանի քաղաքապետարանը, ԱՄՆ անտառային ծառայությունը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը։

Photo 2.jpg (95 KB)

Photo 3.jpg (46 KB)

Photo 4.jpg (73 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով
Ընկերության թվային վերափոխման անցած ուղին տվել է շոշափելի արդյունքներ. լայն պահանջարկ վայելող թվային նոր ծառայություններ ու լուծումներ...
«Մեծ երազիր՝ փոքրից սկսիր». արցախցի Աննան՝ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից
Ծրագիրը հրաշալի հարթակ է երիտասարդների երևակայությունը, ստեղծագործելու ներուժն ու արդյունքի հասնելու ձգտումը զարգացնելու համար...
Վիվա-ՄՏՍ. ««Անհատական օգնական» ծրագրի շահառու է դարձել Արցախից տեղահանված չորս ընտանիք
Դավիթի վերականգնողական բուժման հարցը դարձել է առաջնային և տևական...
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Երկու կառույցները համատեղ կազմակերպելու և անցկացնելու են բաց դասեր, սեմինարներ ու քննարկումներ...
«Էլեկտրական հովիվների» հերթական խմբաքանակը հասել է ֆերմերներին
Վայոց ձորի մարզում մարդ-վայրի բնություն անվնաս համակեցությունն ապահովելու համար «էլեկտրական հովիվների» հերթական խմբաքանակն է տրամադրվել համայնքներին...
Նոր տեխնոլոգիաները՝ վայրի բնության և ֆերմերային տնտեսությունների պահպանման երաշխիք (ֆոտո)
Կենդանու ամեն այցից հետո ֆերմերներն սկսում են հաշվել իրենց տնտեսությանը հասցված վնասի չափը...
Ամենաշատ