Ինտերնետում ստորագրահավաք է սկսվել` ի պաշտպանություն Դմիտրի Կոնովոալովի եւ Վլադիմիր Կավալեւի, ովքեր մեղադրվում են Մինսկի մետրոյում ահաբեկչություն կազմակերպելու մեջ:

Հիշեցնենք, որ մեղադրող կողմը մահապատիժ է պահանջում:

Petition Site.com կայքում ստորագրահավաքի կազմակերպիչները կարծում են, որ այդ երկու երիտասարդների մեղքն ապացուցող հստակ տվյալներ չկան եւ «նրանց սպառնացող մահապատիժը մարդու իրավունքների խախտում է, որը մեծ բիծ կթողնի Բելառուսի արդարադատության համակարգի վրա եւ վիրավորում է ողջ աշխարհի մարդկանց»:

Դիմումն ուղղված է ՄԱԿ-ին Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությանն ու «աշխարհի բոլոր ակտիվիստներին», գրում է Gazeta.ru-ն:

Մեղադրյալներից մեկը` Կովալեւը, ի սկզբանե չի ընդունել իր մեղքը եւ պնդել է, որ քննությունը ոչ մի ապացույց չունի: Նա վստահ է, որ երկրորդ մեղադրյալը` Դմիտրի Կոնովալովը, ով նախաքննության ժամանակ խոստովանել է իր մեղքը, իսկ դատարանում հրաժարվել է ցուցմունքներ տալ, նույնպես անմեղ է, իսկ նրա խոստովանությունը կորզվել է քննության ճնշման տակ: