News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

Բոննում անցկացվող Կլիմայի փոփոխության կոնֆերանսի համատեքստում Գերմանիայի քաղաքացիական ակտիվիստներն ու իրավապաշտպանները Ադրբեջանից եւ անձամբ նախագահ Իլհամ Ալիեւից պահանջել են ազատ արձակել հայ բանտարկյալներին: Բոննի այս կոնֆերանսի շրջանակում փորձագետները սահմանում են COP29-ի հանդիպումների օրակարգը, որը տեղի է ունենալու նոյեմբերին, Բաքվում:

Գերմանահայ կենտրոնական խորհրդի նախագահ Ջոնաթան Սպանբենբեգը կոչ է արել համաժողովի մասնակիցներին, միջազգային հանրությանը եւ իրավապաշտպան կազմակերպություններին ուշադրություն դարձնել այն փաստին, որ COP29-ն անցկացվելու է մի երկրում, որտեղ մարդու իրավունքները կոպտորեն խախտվում են։

«Ցավալի է, որ ՄԱԿ-ը նման կարևոր կոնֆերանսը կազմակերպվում է մի երկրում, որտեղ մարդու իրավունքները ոտնահարվում են բոլոր հնարավոր վատթարագույն ձևերով։ Երկիր, որը ցեղասպան քաղաքականություն է վարում հայերի ու Հայաստանի նկատմամբ, որը բոլորովին վերջերս էթնիկ զտումներ իրականացվեց  Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի նկատմամբ, որը հենց այս պահին ոչնչացնում է հայերի պատմական հուշարձանները։ Երկիր, որը հենց այս պահին էլ Բաքվի բանտերում է պահում հայ բանտարկյալներին ու պատանդներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին։ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի, այսպես կոչված, օժանդակ մարմիններն հանդիպում են Բոննում։ Այս կոնֆերանսը, որն անցկացվում է COP29-ին ընդառաջ, ընթանալու է մինչև հունիսի 30-ը․ այստեղ են լինելու ավելի քան վեց հազար պատվիրակներ աշխարհի բոլոր անկյուններից, որոնք նախապատրաստելու են Բաքվում անցկացվելիք COP29-ի օրակարգը։ Այս առիթով, մենք՝ որպես Գերմանահայ կենտրոնական խորհրդի ներկայացուցիչներ, առաջին նամակն ենք ուղարկել Գերմանիայի Բունդեսթագի բոլոր պատգամավորներին։ Բոննում շաբաթվա ընթացքում լինելու են նաև ուրիշ գործողություններ։

Ի՞նչ կարող եք դուք անել։ Առաջինը՝ դուք կարող եք ձեր սոցիալական մեդիայի էջերում գրառումներ անել՝ հասցեագրելով խնդիրը, նկարներ դնել COP29 հեշթեգով, անձնապես կապ հաստատել ձեր շրջանի պատգամավորի հետ՝ տալով նրան մի պարզ հարց․ «Ի՞նչ եք անում Դուք, որ Բաքուն անհապաղ կերպով ազատ արձակի Բաքվի բանտերում պահվող հայ բանտարկյալներին ու  պատանդներին, որոնք ցեղասպանության զոհեր են»։ Կարող եք կապ հաստատել ձեր երկրների պատվիրակների, ՀԿ-ների և կլիմայի հարցերով ակտիվիստների հետ, որոնք մասնակցելու են Բաքվի կոնֆերանսին կամ որոնք այսօր մասնակցում են կամ առաջիկա շաբաթներին մասնակցելու են Բոննի կոնֆերանսին։ Դուք ինքներդ կարող եք կազմակերպել ձեր երկրներում մեծ և փոքր բողոքի ակցիաներ, խրախուսել ձեր ընկերներին ոտքի ելնելու։ Սա միայն հայերին վերաբերող խնդիր չէ, սա խնդիրը է, որը կարող է մտահոգել ցանկացած մարդու»,-  ասել է Ջոնաթան Սպանբենբեգը։

Նա նշել է, որ հաջորդ ակցիան Բոննում տեղի կունենա հունիսի 7-ին՝ Համաշխարհային կոնֆերանսների կենտրոնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաստաբան. Ադրբեջանն օգտագործում է գերեվարված հայերին քաղաքական նպատակներով
Վերջին 14 տարիների ընթացքում Ադրբեջանը մշտապես փոխել է իր նարատիվներն ու փաստարկները։ Եթե ​​վերցնենք...
Պետրոսյան. Հայաստանը պետք է պարբերաբար բարձրացնի Բաքվում ապօրինաբար պահվող հայերի հարցը
Այս անգամ զրուցեցինք Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ, Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանի և Նյուրնբերգի սկզբունքների միջազգային ակադեմիայի դասախոս...
Պաշտպանելու ենք Հայաստանի սահմանների անխախտելիությունը. Հելսինկյան հանձնաժողովի նախագահ
ՀՀ-ի համար խաղաղության համաձայնագիրը կարեւոր է նրանով, որ վստահ լինի, որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ չեն լինի...
11 անհայտ կորածների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300 հազարական դրամները
44-օրյա պատերազմում քաղաքացիական անձանց շրջանում 11 անհայտ կորածների...
44-օրյա պատերազմում զոհված հերոսների մայրերը հրավիրվել են «Աբովյան» ՔԿՀ-ում կազմակերպված «Մեզ բացակա չդնեք» միջոցառմանը
ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի 19-ը և ավելի…
2020 թվականի պատերազմը կարելի էր կանգնեցնել մեկ հարվածով. Վովա Վարդանով
Թեև մենք ռուսական հրթիռներ ունեինք, որից վախենում էր ամբողջ Եվրոպան, մենք այն չօգտագործեցինք Ջրականի մոտ կուտակված թշնամու զորքերի դեմ, որը մտադիր էր ներթափանցել Ջրական և Կովսական...
Ամենաշատ